Electric Driers Tender

05 - June - 2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու/մատակարարելու նպատակով կազմակերպության ընտրության մրցույթ կազմակերպելու մասին

Մրցույթի ծածկագիր՝ CARD-/M4M/06/17

05 հունիս, 2017թ.

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը (CARD) «Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալության» (SDC) կողմից ֆինանսավորվող «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի իրականացման շրջանակում հայտարարում է՝ էլեկտրական չորանոցներ մատակարարելու  մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, որոնք ունեն չորանոցներ մատակարարելու առնվազն 4 տարվա փորձ, բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին, ունեն նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցույթային փաթեթները կարելի է ձեռք բերել CARD հիմնադրամի գրասենյակից ՝ ՀՀ ,ք. Երևան, Ազատության ՀՀ ք. Երևան, Ազատության 1/21-40՝ ներկայացնելով կազմակերպության պետռեգիստի վկայականի պատճեն մինչև ս.թ.-ի հուլիսի 3-ը ժամը 17:00:

Փաթեթների էլեկտրոնային տարբերակները տեղակայված են նաև www.card.am կայքում:

Մրցույթի հաղթող է ճանաչվելու մրցույթի որակավորման չափանիշներին առավելագունս համապատասխանող մասնակիցը:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել CARD հիմնադրամի գրասենյակ՝ կնքված փակ ծրարների մեջ մինչև  05 հուլիս, 2017թ., ժամը 17:00-ն Հայտերը պետք է ուժի մեջ լինեն բացման օրից 60 օր։

Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցի հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2017թ. Հուլիսի 6-ին, ժամը 12։00 ին CARD հիմնադրամի գրասենյակում մասնակցելու ցանկություն հայտնած հայտատուների ներկայությամբ։

final_Announcement_CARD_M4M_26_05_17