Forum on Hi-Tech Greenhouses Business Development in Armenia

28 - September - 2015

 

Ջերմոցային տնտեսությունները դարձել են Հայաստանի այգեգործության ամենակայուն և զարգացած ճյուղերից մեկը։ Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է ջերմոցների թիվը։ Ներկայումս hi-tech ջերմոցները զբաղեցնում են մոտ 70 հա տարածք։ Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է ընդարձակել այս տարածքը մինչև 100 հա, իսկ հաջորդ տարի ջերմոցների ներկայիս տարածքը կընդարձակվի ևս 50 հա-ով։

Հաշվի առնելով ջերմոցային տնտեսությունների հետագա զարգացման ներուժը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաների հանդեպ ջերմոցատերերի հետաքրքրությունը՝ CARD  հիմնադրամը, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) ֆինանսավորմամբ իրականացվող «Ջերմոցների կառավարում» բաղադրիչի շրջանակներում, կազմակերպեց ՀՀ-ում Hi-Tech (Բարձր Տեխնոլոգիական) Ջերմոցների Զարգացմանն Ուղղված  Ֆորում» տեղի առաջատար ջերմոցատերերի համար։

Ֆորումի նպատակն էր հնարավորություն տալ առաջատար ջերմոցատերերին ավելի լավ պատկերացնելու hi-tech  ջերմոցների առավելությունները, օգնել նրանց համապատասխան բիզնես զարգացման ծրագրեր մշակելու, բիզնես կապեր հաստատելու, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հարցում։

Ֆորումը տեղի ունեցավ 2015թի սեպտեմբերի 22-ին, ժամը 10:00-ին,  Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում։ Այն նախատեսված էր առաջատար ջերմոցագործների և նրանց համար, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել նորագույն hi-tech ջերմոցների հիմնման համար։

Ջերմոցային տնտեսության 5 առաջատար հոլանդական ընկերությունների մասնագետներ՝ Rijk Zwaan, Koppert, Certhon, Hoogendoorn և AIMS, ներկայացրեցին Հայաստանում hi-tech ջերմոցների զարգացման առավելությունները։ Հայ-շվեյցարական բանկի ներկայացուցիչը նույնպես ներկայացրեց Հայաստանում բիզնես ծրագրերի իրականացման նպատակով ջերմոցատերերին տրվող ֆինանսական օժանդակության հնարավորությունները։

Ներկայացվող ելույթներին հաջորդեց կլոր սեղան բիզնես քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ոլորտի համապատասխան մասնագետներին։

Ֆորումը տեղի ջերմոցատերերին փոխանցեց միջազգային փորձը և տեղեկատվություն տրամադրեց հնարավոր ֆինանսական աջակցության վերաբերյալ։