Ագրոբիզնես և Մարքեթինգ

23 - նոյեմբերի - 2010

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն> հիմնադրամի Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժինը տրամադրում է ինտեգրված տեխնիկական և մարքեթինգային համալիր ծառայություններ, որոնք նպատակաուղղված են առկա ագրոբիզնեսների զարգացմանն ու նորերի ստեղծմանը` նպաստելով նրանց կայուն գործունեությանը և ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության զարգացմանը:  Առաջարկվող ծառայությունները (առանց սահմանափակման) ներառում են` բիզնեսի զարգացում, շուկայի զարգացում, շուկայի հետազոտության ծրագրեր, աջակցություն տեղական և արտահանման շուկաներում արտադրանքի  վաճառքին:

Շուկայի հետազոտություն, իրագործելիության (տնտեսական հիմնավորվածության)  ուսումնասիրություն և հետազոտություն

ԱԳԶԿ Հիմնադրամի Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժինը`

  • Իրականացնում է շուկայի հետազոտություններ և կազմում է արդյունքների մասին հաշվետվություններ, իրականացնում է Հայաստանի տեղական շուկայում տվյալ ապրանքային շուկայի, ինչպես նաև պարենային հատվածների արտաքին շուկաների վերլուծություններ.
  • Տրամադրում է արտաքին շուկաների մասին տեղեկություններ տեղական արտադրողներին և արտահանող կազմակերպություններին, ինչպես նաև աջակցում է նրանց մասնակցությանը տոնավաճառներում, ցուցահանդեսներում, գնորդ-վաճառող հանդիպումներում և այլ միջոցառումներում, որոնք նպաստում են արտադրանքի արտահանմանը և (կամ) համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը.
  • Կազմակերպում և իրականացնում է խթանման և գովազդային արշավներ ագրոբիզնեսների համար.
  • Տրամադրում է տեղեկություններ միջազգային ընկերություններին Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների և համապատասխան տեղական ընկերությունների հետ կապ հաստատելու հնարավորությունների մասին:

Արտադրանքի զարգացում

  • Արտադրանքի մշակում և զարգացում
  • Նոր արտադրանքի/ապրանքի մշակում և զարգացում
  • Արտադրանքի էվոլյուցիա
  • Արտադրական գծի դիվերսիֆիկացիա և առկա արտադրատեսակների ընդլայնում` շուկայի պահանջարկի և առկա տեխնոլոգիաների հիման վրա
    • Աջակցություն ապրանքի փաթեթավորման և դիզայնի ոլորտներում
    • Պարենային ապրանքների նոր կամ արդիականացված փաթեթավորման դիզայն` թիրախային շուկայի պահանջներին համապատասխան
    • Փաթեթավորման նոր լուծումների, նյութերի և սարքավորումների ներկայացում

Արտադրանքի խթանում և շուկայի զարգացում

  • Հայաստան այցելող առևտրային առաքելություններ.  ստեղծել հանդիպման հարթակ, որտեղ  պոտենցիալ ներմուծողները կարող են հանդիպել պարենային ապրանքներ արտադրող հայաստանյան կազմակերպությունների հետ. կազմակերպել առաքելությունների այցելությունները վերամշակող ձեռնարկություններ
  • Արտագնա առևտրային առաքելություններ.  զարգացնել նոր շուկաներ բարձրարժեք, պահանջարկ վայելող արտահանվող ապրանքների համար և ներկայացնել նոր ապրանքներն առկա շուկաներում
  • Արտադրանքի մանրածախ վաճառքի խթանում.  կազմակերպել սպառողների իրազեկման միջոցառումներ` տեղական ապրանքների նկատմամբ մանրածախ մակարդակներով ներքին և արտաքին պահանջարկը խթանելու նպատակով
  • Գովազդային նյութերի մշակում բազմազան լրատվամիջոցների միջոցով` օրինակ ինտերնետ, «Armenian Food» կայք և այլն
  • ՔԱՐԴ-ը կապեր է հաստատում տարբեր երկրների արտահանողների և գնորդների միջև:
  • Աջակցություն արտահանմանը
  • Տեղական և միջազգային փորձագետների աջակցությամբ բարձրարժեք, ավելացած արժեքով ապրանքների մշակում
  • Վաճառող-բաշխող կապերի հաստատում
    • Տեղեկությունների հավաքում և վերլուծություն, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում
    • Տեղական և միջազգային ցուցահանդեսներ

Պարենային ապրանքների (գյուղատնտեսական մթերքների) տոնավաճառներ և այլ իրադարձություններ: