Հոգաբարձուների Խորհուրդ

24 - նոյեմբերի - 2010

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն իրականացնում է ռազմավարական վերահսկողություն կազմակերպության նպատակների և խնդիրների իրագործման նկատմամբ, որոնք նպատակաուղղված են Հայաստանի գյուղատնտեսության, ագրոբիզնեսների և գյուղական համայնքների կարիքների հասցեագրմանը:  Խորհրդի անդամներն ունեն հարուստ աշխատանքային փորձ և ներկայացնում են տարբեր հաստատություններ` ներառյալ  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մասնավոր հատված և գյուղական համայնքների ներկայացուցիչներ:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատում է կազմակերպության տարեկան բյուջեն և ծրագրերը, տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև Հիմնադրամի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները:

Անդամներ

Շուշան Գյուլխասյան` Խորհրդի նախագահ
Հրաչյա Ծպնեցյան
Արտակ Հարությունյան
Գեորգի Բաղդասարյան
Խաչիկ Բեգլարյան