ADC - STAGE II
ՕԺԱՆԴԱԿՈՂ՝
Ավստրիայի զարգացման համագործակցության և Արևելյան Եվրոպայի երկների հետ համագործակցության (ADC) կողմից ֆինանսավորվող «Վրաստանի ու Հայաստանի սահմանամերձ գոտիներում աղքատության նվազեցում և վստահության ձևավորում` կայուն գյուղական զարգացման գործում քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագիրը (ՓՈՒԼ II) իրականացվում է «CARE Osterreich» կազմակերպության և CARE Ինթերնեշնլի Կովկասյան գրասենյակի կողմից` Վրաստանում «Քաղաքացիական Զարգացման Գործակալության (CiDA)» և Հայաստանում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ՔԱՐԴ) հիմնադրամի գործընկերությամբ: Ծրագրի տևողությունը` 2009թ. մայիսի 1-ից մինչև 2011թ. հոկտեմբերի 31-ը:
Հայաստանի ու Վրաստանի սահմանամերձ գոտիներում գտնվող գյուղական համայնքների կայուն զարգացմանը` քաղաքացիական հասարակության հզորացման և քաղաքացիական կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցության բարելավման միջոցով, ինչպես նաև նպաստել հայերի և վրացիների միջև վստահության ձևավորմանը և անդրսահմանային համագործակցության ամրապնդմանը:
Ծրագիրը ՓՈՒԼ I-ի շարունակությունն է, որն արդեն երկու տարի իրականացվում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի շրջաններում: Ծրագիրը կենտրոնանում է նշված շրջաններում գյուղացիական ասոցիացիաների կազմակերպական կարողությունների զարգացման վրա: Ծրագրի 1-ին Փուլն ավարտվել է 2009. ապրիլի 30-ին:
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում` Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի (Վրաստան) և Լոռի, Տավուշ և Շիրակ (Հայաստան):
Ծրագրի ուղղակի շահառու խմբերն են թիրախային շրջանների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) և տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ): Անուղղակի շահառուներն են թիրախ շրջանների գյուղական բնակչությունը:
Ծրագրի 2-րդ ՓՈՒԼԻ շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները`
- Ծրագրի թիրախ քաղաքացիական հասարակության 10 կազմակերպություններ կանցնեն առնվազն 10 ուսուցողական դասընթացներ կազմակերպական կարողությունների զարգացման և ՏԻՄ-երի հետ անդրսահմանային համագործակցության զարգացման թեմաների շուրջ.
- Ծրագրի թիրախ շրջանների ՏԻՄ-երի պաշտոնյաների համար կկազմակերպվեն առնվազն 10 դասընթացներ կազմակերպական կարողությունների, անդրսահմանային համագործակցության զարգացման և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ փոխհարաբերության ամրապնդման թեմաների շուրջ.
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև փորձի փոխանակման և համագործակցության խորացման նպատակով կկազմակերպվեն փոխայցելություններ սահմանամերձ շրջաններ.
- ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և հանրապետական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փոխայցերը կնպաստեն անդրսահմանային համագործակցության խորացմանը.
- Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում գյուղ. մթերքների բազմաէթնիկ տոնավաճառների կազմակերպում, որը կնպաստի գյուղատնտեսության ժողովրդականացմանը և վստահության ամրապնդմանը.
- Մրցութային կարգով փոքր դրամաշնորհների տրամադրումը կնպաստի թիրախ ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և համապատասխան համայնքներում նրանց դերի մեծացմանը.
- Ծրագիրը կնպաստի թիրախ կազմակերպությունների կարողությունների հզորացմանը` նրանց կարիքներին համապատասխանեցված տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով:
- Ծրագրի 2-րդ ՓՈՒԼԻ շրջանակներում իրականացված գործողությունները/միջոցառումները կլուսաբանվեն www.ruralassotiation.ge կայքում և կնպաստեն թիրախ ՔՀԿ-ների և անդրսահմանային համագործակցության զարգացման մասին հանրության իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Օգս 22 2010
ANOTHER STAGE AHEAD
Տվյալ նյութը գոյություն չունի Հայերեն լեզվով
Փտր 14 2011
GENDER MAINSTREAMING IN STAGE II
Տվյալ նյութը գոյություն չունի Հայերեն լեզվով
Օգս 09 2011
BUILDING CONFIDENCE
Տվյալ նյութը գոյություն չունի Հայերեն լեզվով
Փտր 27 2014
(English) Final Stage of the Stage II Project
Տվյալ նյութը գոյություն չունի Հայերեն լեզվով
Փտր 27 2014
(English) Step by Step Development of Armenia-Georgia Areas
Տվյալ նյութը գոյություն չունի Հայերեն լեզվով