ԳՏԶ ՆՏՀ

ՕԺԱՆԴԱԿՈՂ՝

Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագիրը հիմնվելու է Հայաստանի կառավարության, ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև այլ դոնոր և հասարակական կազմակերպությունների  կողմից իրականացված և իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների և գործողությունների վրա, որոնք միտված են Հայաստանի գյուղական տարածքներում առկա տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը:

ԳՏԶ ՆՏՀ ծրագրի գործողություններն ուղղված են խթանելու կայուն տնտեսական ապահովությունն ու տնտեսական աճը՝ աջակցելով առնվազն 100 բիզնեսների՝ առնվազն 60 համայնքներում: Ծրագիրը նպաստելու է մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ ֆերմաներն ու կոոպերատիվները) աճին, շուկայական կապերի ստեղծմանը արտադրողների և գնորդների միջև, ինչպես նաև հիմնադրելու է  տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր: Այն ուղղված է զարգացնելու մրցակցային գյուղատնտեսական ոլորտը՝ բարելավելով գյուղական բիզնեսների և կոոպերատիվների գործունեությունն ու երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը որակի ստանդարտներին:

ԳՏԶ ՆՏՀ ծրագիրն իրականացվելու է CARD հիմնադրամի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության և «Հիքս, Բրնհեմ էնդ Ուիլիամս» ընկերության համատեղ ջանքերով: