Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ

ՕԺԱՆԴԱԿՈՂ՝

 

Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագիրը հիմնվելու է Հայաստանի կառավարության, ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև այլ դոնոր և հասարակական կազմակերպությունների  կողմից իրականացված և իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների և գործողությունների վրա, որոնք միտված են Հայաստանի գյուղական տարածքներում առկա տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը:

ԳՏԶ ՆՏՀ ծրագրի գործողություններն ուղղված են խթանելու կայուն տնտեսական ապահովությունն ու տնտեսական աճը՝ աջակցելով առնվազն 100 բիզնեսների՝ առնվազն 60 համայնքներում: Ծրագիրը նպաստելու է մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ ֆերմաներն ու կոոպերատիվները) աճին, շուկայական կապերի ստեղծմանը արտադրողների և գնորդների միջև, ինչպես նաև հիմնադրելու է  տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր: Այն ուղղված է զարգացնելու մրցակցային գյուղատնտեսական ոլորտը՝ բարելավելով գյուղական բիզնեսների և կոոպերատիվների գործունեությունն ու երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը որակի ստանդարտներին:

ԳՏԶ ՆՏՀ ծրագիրն իրականացվելու է CARD հիմնադրամի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության համատեղ ջանքերով:

Ծրագրի թիրախային արժեշղթաները

  • Այգեգործական արտադրություն
  • Մրգի արտադրություն
  • Հատապտուղների արտադրություն
  • Մրգի և հատապտուղների վերամշակում
  • Խաղողագործություն
  • Ջերմոցային արտադրություն
  • Տնկարանների արտադրություն
  • Գյուղատնտեսության մեքենայացման ծառայություններ
  • Ագրոտուրիզմ  (F&B, F2T) և մեղվաբուծություն

 

Փոքր դրամաշնորհների բաղադրիչը

 Ծրագիրը նախատեսում է փոքր դրամաշնորհային բաղադրիչ՝ իր շահառուներին աջակցելու բարելավել իրենց արտադրանքը։

Ստորը ներկայացված է ԳՏԶ ՆՏՀ-ի շրջանակներում փոքր դրամաշնորհ ստանալու պայմաններն ու սահմանափակումները՝

  • Դրամաշնորհները կբաժանվեն Հայաստանի 60 համայնքների 10 մարզերում
  • Կտրամադրվեն ընդհանուր 100 փոքր դրամաշնորհներ , որոնք կնտրվեն ծրագրի 3000 վերապատրաստված մասնակիցներից

  • Դրամաշնորհները կլինեն միայն նյութական
  • Շահառուի սեփական ներդրումը կկազմի առաջարկվող փոքր դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը
  • Փոքր դրամաշնորհի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 15,000 ԱՄՆ դոլարը
  • Փոքր դրամաշնորհը չի  ընդգրկում կապիտալ (աշխատավարձեր, ռեսուրսներ, կոմունալ) ծախսեր, ինչպես նաև հարկեր, շինարարական աշխատանքներ, մեղվաբուծության մեջ՝ մեղվափեթակների ձեռքբերում:

 Փոքր դրամաշնորհի շահառուի ընտրության գործընթացում, առաջնահերթությունը կտրվի այն սուբյեկտներին, որոնք՝

  •   Ունեն հիմնավորված ընդունակություններ ոլորտում
  • Կիրազեկեն առաջարկվող ծրագրի բարձր իրագործելիության մակարդակի մասին
  • Իրենց բիզնեսում և նրանց համար ում հետ համագործակցում են ապահավում են ավելացված եկամուտներ
  • Ապահովում են եկամուտների ավելացված աղբյուրներ իրենց բիզնեսի և նրանց համար ում հետ համագործակցում են
  •  Կստեղծեն նոր աշխատատեղեր և/կամ կբարձրացնեն զբաղվածության մակարդակը
  • Իրենց աշխատանքում կներգրավեն  կանանց և երիտասարդների
  • Կխթանեն շուկայական համակարգի զարգացումը,  տվյալ արժեշղթայում հորիզոնական և ուղղահայաց ինտեգրումը:

 Օրինակ, եթե դուք մրգի վերամշակող եք և ցանկանում եք դիմել փոքր դրամաշնորհի սարքավորումների ձեռքմերման համար, դրանով իսկ ավելացնելով ձեր արտադրության և  շուկայավարման ծավալները, ապա ձեր դիմումին առաջնահերթություն կտրվի եթե դուք պլանավորում եք լրացուցիչ մրգեր ձեռք հավաքել այլ ֆերմերներից կամ շուկայահանել նրանց արտադրանքը, ստեղծելով եկամտի նոր հնարավորություններ վերջիններիս համար:

Գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ

ԳՏԶ ՆՏՀ-ի շրջանակներում նախատեսվում է խթանել բոլոր ԳՍԿ-ների զարգացումը՝ բարելավելու համար այգեգործական ծառայությունների սպասարկման որակը և ապահովելու ռեսուրսների հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերում: Այդ նպատակով ԳՍԿ-ները կհամալրվեն գյուղտեխնիկայով և սարքավորումնեով, ինչպես նաև կրտամադրվեն որակյալ և ժամանակին մատուցվող ծառայություններ:Մինչ այժմ արդիականացվել են հետևյալ ԳՍԿ-ները՝

  •   Աչաջուրի ԳՍԿ
  • Փոքր Վեդի
  • Արտաշավան
  • Արագածավան
  • Եղեգնաձոր

Տեսանյութ

ԳՏԶ ՆՏՀ ծրագրի բացման արարողությունը

 Ծրագրի աշխարհագրությունը

Ծրագրի իրականացման համար ընտրվել են հետևյալ համայնքները