Կանադայի հետ համագործակցության խորացում

22 - մարտի - 2017

Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Կանադական Լայվստոք գենետիկ միավորման, Կանադական խոզաբուծական միավորման, Կանադական փորք ինթերնեշնլ, Կանադական անասնակերի և արոտավայրերի միավորման և Ագրոբիզնեսի և գյուզի զարգացման կենտրոնի (CARD) միջև։ Արարողությանը ներկա էին ներկայացուցիչներ CARD-ից և GLGA-ից՝ Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Քուրի և Գյուղատնտեսության փոխնախարար պարոն Ռոբերտ Մակարյանի վկայությամբ։

Հուշագիրն ուղղված է խթանելու և զարգացնելու են Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև գյուղատնտեսական համագործակցությունը կենդանիների և բույսերի արտադրության և զարգացման ոլորտներում: Կողմերն օժանդակելու և նպաստելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող տեղեկության, տեխնոլոգիաների և առևտրային փոխանակմանը` նպատակ ունենալով խթանել երկարաժամկետ համագործակցությունը կենդանիների գենետիկայի բարելավման, մսի ու կաթնամթերքի արտադրության և առևտրի, ինչպես նաև անասնակերի և արոտավայրերի բարելավման և առևտրի բնագավառում։