25 Ապր 2013
COCHRAN FELLOWSHIP PROGRAM
17-Հուլիս-2014
Կոկրան ծրագիրը՝ Հայաստանի և Վրաստանի համար
Կենդանական սննդի մեջ անասնաբուժական դեղագործության թեմայով Կոկրան ծրագիրը Հայաստանի և Վրաստանի համար՝ կազմակերպվեց Կոլորադոյի պետական համալսարանում ՝ Կոլորադո նահանգի Ֆորտ Կոլլինս քաղաքում, 2014 թվականի գարնանը։ Ծրագրին մասնակցեցին Հայաստանում՝ պետական և մասնավոր հատվածները, ներկայացված մասնավոր հմուտ անասնաբույժներ՝ Աղվան Պողոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի կողմից, ինչպես նաև ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության մասնագետ՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից։
Ծրագիրը բարձր գնահատվեց մանսակիցների կողմից, քանի-որ այն լավ հնարավորություն էր Հայաստանի և Վրաստանի անասնաբույժների համար՝ խոսելու հակաբակտերիալ դեղամիջոցների հակազդեցությանը վերաբերող, անասնաբուժական դեղանյութերի ոլորտում տարածաշրջանային խնդիրների և փորձությունների մասին,։ Այն իր մեջ ներառում էր նաև քննարկումներ կապակցված բացթողումների մասին օրենսդրության ոլորտում, կապված երկու երկրներում դեղանյութերի և դրանց պատշաճ դասակարգման մասին։ Մասնակիցները կիսվեցին Հայաստանում և Վրաստանում անասնաբուժական դեղամիջոցների և օրենսդրության ոլորտներում բարեփոխումների հետ կապված վերջին հաջողությունների մասին տեղեկատվությամբ։ Նրանք ծանոթացան ֆերմերի և անասնաբույժի կապի կարգավորման Միացյալ Նահանգների փորձի, հակաբակտերիալ դեղամիջողների օգտագործման գլոբալ խնդիրների լուծման վերջին միտումների, սննդատու կենդանիների քիմիական հավելումների, հորմոնների, պատվաստանյութի և դրանց հանդեպ դիմադրողականության մասին։
Կոկրան ծրագրի շրջանակներում, Հայ և Վրացի անասնաբույժները այցելեցին Կոլորադո նահանգում USDA-ի գրասենյակը Դենվերում՝ հանդիպելու USDA համաճարակության և կենդանիների առողջության (CEAH) կենտրոնների առաջատար մասնագետներին։ Թիմը ներկայացրեց հետաքրքիր պրեզենտացիաներ CEAH-ի կառուցվածքի, ֆունկցիաների, պարտականությունների, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների կառավարման և վերահսկողության իրենց կողմից կիրառվող տեխնիկայի, մեթոդների և «մեկ առողջություն» հասկացողության մասին։
Անասնաբուժության մասնագետների, դեղագետների և լաբորատորիայի մասնագետների հետ ունեցած բազմաթիվ դասախոսություններից, հանդիպումներից և քննարկումներից ստացած տեսական գիտություններից զատ, մասնակիցները այցելեցին տարբեր ֆերմաներ՝ ծանոթանալու Միացյալ Նահանգներում անասնաբուծության գործընթացին։ Այցելություն կատարեցին նաև անասնաբուժության ուսուցման հիվանդանոցներ, որտեղ նրանք ծանոթացան հիվանդանոցի հիմնադրման և կենդանիների բուժման համար նախատեսված սարքերի մասին։
Պատվիրակությանը ներկայացվեցին USDA-ի և Կոլորադոյի պետական համալսարանի լաբորատորիաներում կաթի և մսի մեջ հակաբիոկտիկների նստվածքի չափման վերջին մեթոդները։
Կոկրանը ժամանակակից ուսուղողական ծրագիր է, որը միավորեց հայ և վրացի պատվիրակություններին՝ քննարկելու մարդկանց և կենդանիների մոտ հակաբակտերիալ դեղամիջոցների չարաշահման արդյունքում ձևավորված հակաբիոտիկների հանդեպ դիմադրողականության համաշխարհային խնդիրներից մեկը, ինչպես նաև մտածելու պահանջվող համատեղ ջանքի մասին, որը հարկավոր է լուծելու անասնաբուժական խնդիրները, որոնք հասարակության առողջության վրա անմիջական ազդեցություն ունեն։