13 Դկտ 2018
«Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում II փուլ» ծրագրի փակումը
2018թ․ Դեկտեմբերի 13-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում կայացավ Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում II փուլ» ծրագրի փակման արարողությանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական արդյունքները և հաջողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:
3,5 տարի տևողությամբ «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում II փուլ» ծրագիրը հասավ ավելի քան 3,000 անասնապահների, 220 անասնաբույժերի, ավելի քան 2,000 խոզապահների և 35 անասնաբույժ ուսանողների։ Ծրագրի հիմնական նպատակները իրականացվեցին, ներառյալ կենդանիների առողջութունը կանոնակարգող համակարգի բարելավումը, ֆերմերների և անասնաբույժների փորձի և ունակությունների կատարելագործումը՝ ավելի լավ մատուցելու անասնաբուժական ծառայություններն ու վերահսկելու հիվանդությունները, ինչպես նաև կերակրման ճիշտ պրակտիկայի բարելավումը , որն իր հերթին կնպաստի կենդանիների գենետիկայի և ֆերմայի եկամտի ապահովմանը։
Ծրագրի կարևոր նվաճումների շարքում՝ Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցացիայի հիմնումն էր՝ կազմված 62 անդամներից, ինչպես նաև Անասնաբույժների ազգային ասոցացիան՝ կազմված 50 անդամներից։ Նրանք կմիավորեն ֆերմերներին մեկ հովանու ներքո՝ հանդիսանալով քննարկումների և խնդիրների լուծման հարթակ։
Մի շարք ծրագրեր են իրականացվել՝ Agroservice կենտրոնի հետ համատեղ, նպատակաուղղված բարելավելու Հայաստանի և Վրաստանի միջսահմանային տարածքների տնտեսական կենսունակությունը՝ անդրսահմանային հիվանդությունների կանխարգելման և հսկողության վերաբերյալ իրազեկության բարձրացման արշավների միջոցով: Ինչպես նաև հիմնվել են Գյուղատնտեսական և անասնաբույժական սպասարկման կենտրոններ (ԳՍԿ-ներ)։
Ծրագրի ամենակարևոր դետալներից մեկը՝ երիտասարդ սերնդի կարողությունների զարգացումն էր և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությունը։ Գրեթե 40 ուսանողներ ընգրկվեցին ծրագրում և հնարավորություն ստացան զարգանալ և կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները գրոծնականում։ Նրանցից երկուսը միացան ընկերությանը, որպես պրակտիկանտներ և ներկայումս մեր աշխատակիցներն են։
Ծրագրի շրջանակներում՝ Նոր գյուղում հիմնվեց խոզերի գենետիկ կենտրոնը՝ ուղղված խոզաբուծության ոլորտի զարգացմանն ու խոզերի գենետիկայի բարելավվմանը։ Խոզերի գենետիկ կենտրոնը կնպաստի խոզերի արտադրողականության բարձրացմանը, խոզի մսի համի բարելավվմանն ու կբավարարի շուկայում բարձորակ խոզի մսի պահանջարկը։