30 Հլս 2013
Դպրոցական տարիքի երեխաների մեջ սննդի անվտանգության կրթության տարածում
USDA սննդի անվտանգության նախաձեռնությունների մեջ երիտասարդներին ընգրկելը՝ հասարակության առողջության վերաբերյալ տեղեկատվություն հաջող փոխանցման հիմնական բանալին է։
Լուիզիանայի պետական համալսարանի գյուղատնտեսական կենտտրոնի արված հետազոտության հիման վրա, Ուկրաինացի մասնագետները CARD-ի սննդի անվտանգության մասնագետների հետ համատեղ մշակեցին սպառողների իրազեկման արշավի (Consumer Awareness Campaign CAC) փաստաթուղթը, որը բացատրում է արշավի սկզբունքներն ու մոտեցումները, և ընգծում է տվյալ գործունեության մանրամասները։ Արշավը մշակված է այնպես, որ ամեն բաղադրիչ առավելագույն չափով կառուցվի մյուս բաղադրիչների արդյունքների վրա, և սպառողների հիմնական թիրախային խմբերը ևս կներառվեն: Իրազեկման արշավն ուղղված է սպառողների իրազեկմանը սննդի անվտանգության և սպառման հետ կապված հարցերի շուրջ։
Այդ նպատակին կարելի է հասնել գնորդների հետ զանգվածային լրատվական միջոցներով լայն հաղորդակցություն ունենալու և սննդի անվտանգության համար սպառողների պահպանման խմբերի վտանգավոր սննդի օգտագործման հետևանքների, մշակողներրի և վաճառողների կողմից հնարավոր չարաշահումների և այս չարաշահումները բացահայտելու կամ դրանցից խուսափելու միջոցով։
Սպառողների իրազեկման արշավների գործունեություններից մեկը դպրոցական երեխաներին սննդի անվտանգության դասընթացներ առաջարկելն է։ 2013թ. հուլիս ամսին, դասընթացը մատուցվեց Կոտայքի մարզի Ծաղկաձոր հանգստյան վայրում գտնվող “English Town” ամառային ճամբարի երեխաներին։ Լսարանը բաղկացած էր 10-ից 14 տարեկան դպրոցականներից, ինչպես նաև ներկա էին իրենց ուսուցիչները՝ ովքեր խաղաղության կորպուսի կամավորներ էին։ Ընդհանուր 16 երեխա և 5 դեռահաս մասնակցում էին դասընթացին։ Դասընթացի համար ընտրվել էին հետևյալ թեմաները. հիմնական միկրոբիոլոգիա «Թշնամիների անտեսանելի աշխարհ», ձեռքերի լվացում «Ուղակի նայեք այս ձեռքերին», անվտանգ ֆերմա «Անվտանգությունը ֆերմայում», «Բակտե՞րիա, ոչ իմ խոհանոցում» , պայուսակով լանչ և պիկնիկի անվտանգությունը։
London Eye ITC-ի կողմից կազմակերպված “English Town” ամառային ճամբարը նախատեսված էր երեխաներին հնարավորություն տալու լավացնել իրենց անգլերենի իմացությունը։ Այսպիսով, բոլոր գործողությունները ներառյալ սննդի անվտանգության իրազեկման դասընթացը՝ մատուցվում էին անգլերեն լեզվով։Վարժություններում ակտիվ մասնակցության համար բոլոր ստաժորները ստացան մրցանակներ։
Գործունեությունը ոչ միայն օգնում է CARD-ի սննդի անվտանգության բաժնին ներառել մեծ թվով երեխաների, այլ նաև ապահովում է սննդի անտանգության տեղեկատվության տարածման շարունակական շղթան։ Բացի այդ, այն շատ արդյունավետ գործունեություն էր, որը հասանելի էր ոչ միայն երեխաներին այլ նաև իրենց ծնողներին, հատկապես տնային առաջադրանքների պատրաստման միջոցով։