17 Հլս 2014
Բրուցելոզի վերահսկման և կանխարգելման նոր մոտեցում
Կենդանիների առողջության ծրագրեր իրականացնելու համար՝ բրուցելոզի վերացման և ստանդարտ գործող ընթացակարգի (SOP) վերաբերյալ գաղափարներ քննարկելու և փոխանակելու նպատակով, CARD-ը USDA-ի հովանավորած առողջության ծրագրի շրջանակներում ՝ մայիս ամսին կազմակերպեց 4 օր տևողությամբ սեմինար։
Բրուցելոզի սեմինարին ներկա էին 30 մասնակիցներ, և SOP-ի սեմինարին՝ 20 մասնակից՝ սննդի անվտանգության պետական, (SFFS) անասնաբուժական սանիտարական և բուսասանիտարական SNCO ծառայություններից։
Սեմինարները կազմակեպվել են USDA- խորհրդատու դոկտոր՝ Վալերի Ռագանի կողմից։ Նա Հայաստանում է աշխատում 2006 թվականից ի վեր; Նախկինում նա աշխատել է Միացյալ Նահանգներում USDA-ի բրուցելոզի վերացման վերահսկման ծրագրի համար, որպես ազգային համաճարակաբան։
«Անասնաբուժական-սանիտարական, բուսասանիտարական և սննդի անվտանգության կենտրոն»-ի (SNCO) տնօրենի տեղակալ՝ պարոն Թաթուլ Ստեփանյանը ելույթ ունեցավ և ներկայացրեց պրեզենտացիա՝ Հայաստանում բրուցելոզի վիճակի մասին։ Իր ելույթի մեջ նա նշեց,- «Բրուցելոզը-ը առաջնահերթ հիվանդություն է Հայաստանում։ Իմ կարծիքով, մենք պետք է սկսենք քաղաքականության մակարդակից, պետք է կարգի բերել բրուցելոզի որոշմումը և այն ավելի գործնական դարձնել՝ իրականացնողների համար»։
Սեմինարների ավարտին, USDA կենդանիների առողջության ծրագրի ղեկավար՝ Լինդսեյ Մալեչան նամակ գրեց գյուղատնտեսության նախարար՝ պարոն Սերգո Կարապետյանին, որտեղ իր հատուկ նշումը հետևյալն էր,-«Հայաստանում բրուցելոզի ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար, մենք առաջարկում ենք ստեղծել սեմինարի խումբ, նախարարի գլխավորությամբ՝ բաղկացած SFSS-ի SNCO-ի աշխատակիցներից։ Մենք առաջարկում ենք ստեղծել այս խումբը հնարավորինս շուտ և նրանց հանձնարարել պարզել այն խնդիրները, որոնք բանաձև պետք է ստանան։ Ինչպես նաև ապահովեն մաքուր SOP-երի զարգացումը, որոնք կօգնեն, որպեսզի բրուցելոզի դեմ պայքարի ծրագիրն ավելի արդյունավետ կիրառվի։