17 Հլս 2014
Իրազեկման բարձրացում, կաթնամթերքի ժամանակակից տեխնոլոգիաներում
Այսօրվա արագ տեխնոլոգիական զարգացումը դնում է ֆերմերային տնտեսության կառավարումը ամբողջովին նոր մակարդակի վրա։ Նախրի կառավարման ժամանակակից գործիքների միջոցով, հնարավոր է ավելի լավ վերահսկել հոտն ու լավացնել կաթի արտադրության արդյունավետությունը։ Ժամանակակից կաթնամթերքի գյողատնտեսական տեխնոլոգիաների և առաջատար ծառայություններ մատակարարողների հետ կապերի հաստատման իրազեկումը բարձրացնելու նպատակով՝ CARD AgroService CJSC-ը կազմակերպեց 3-օր տևողությամբ ուսուցողական ուղերթ դեպի DeLaval ընկերություն, Շվեդիա։ Ուղևորությունը կազմակերպված էր ՀՀ փոխնախարար` պարոն Վահագն Արսենյանի Վայող Ձորի մարզից և «Աշտարակ Կաթ» կաթնամթերքի խորհրդի անդամ՝ պարոն Հայկ Ապոյանի համար։
2-օր տևողությամբ ծրագիրն իր մեջ ներառում էր այցելություններ DeLaval ցուցադրության դահլիճ, որտեղ խորհրդատու պարոն Ստեֆան Բերգստրանդը Հայաստանի ներկայացուցիչներին ներկայացրեց կթման, կենդանիների հարմարավետության և ախոռների ժամանակակից տեխնոլոգիաները։ DeLaval Hamra ֆերմայի ներկայացուցիչները ցույց տվեցին կամավոր կովկիթի համակարգի չափման միավորները, ախոռները և DeLaval գործարանը, որտեղ գտնվում է VMS-ի հավաքման լարը։ Արժե նշել, որ նման ռոբոտային համակարգ հավաքելը տևում է ավելի քիչ քան մեկ ժամը։ Այնուհետև համակարգը անցնում է մանրակրկիտ ստուգում, որը ավելի քան երկու օր է տևում։
Այցելությունները դեպի Nackunga Tied-up ֆերմա և Angeby Loose ֆերմա նպատակաուղղված էին հասկանալու գործող առավելությունները և հնարավոր ռիսկերը՝ կապված ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հետ։
Հանդիպումն անցկացվեց գյուղատնտեսական գիտությունների Շվեդական համալսարանի Lovsta հետազոտության կենտրոնի միջազգային ուսանողական բաժնի վարիչ՝ Կարին Օսթենսսոնի հետ։ Քննարկվեց պոտենցիալ գիտելիքի փոխանակման այցի հնարավորթյունները՝ hայ ֆերմերների և/կամ մասնագետների և հետազոտական կենտրոնի միջև։ Lovista-ն արտադրում է Եվրոպայում` կովերի, խոզերի և թռչնաբուծական տնտեսության ամենաժամանակակից հարմարանքները։
Պատվիրակությանը նաև ներկայացվեց DeLaval-ի կողմից մշակված և արտոնագրված ամենաժամանակակից տեխնոլոգիան։ Հեղափոխական համակարգը՝ հոտի նավիգացիոն սարքավորումը, որն օգտագործվում է 2013 թվականից և առանձնանում է իր հզորություններով. ըստ կաթի նմուշառմամբ և վերլուծությամբ, համակարգը տրամադրում է առցանց ինֆորմացիա կենդանու առողջության և վերարտադրման վիճակի մասին։ Սա թույլ է տալիս վերահսկել և կանխել վերարտադրությունն ու մետաբոլիկ հիվանդութունները, ինչպես նաև ջերմության հայտնաբերումն այն արդյունավետությամբ, որն առաջ առկա չէր։ Ավելի կարևոր է այն, որ դա հնարավորություն է տալիս կանխարգելել կետոսիսը։