31 Հկտ 2014
Մեծ նախաձեռնություն՝ Հայաստանում ջերմոցային ոլորտի զարգացման ուղղությամբ
Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Հիմնադրամը (CARD), USDA-ի ֆինանսավորմամբ և ՀՀ Գյուղաատնտեսության նախարարության հետ համատեղ, Արարատի մարզի Դարակերտ համայնքում հիմնեց ֆերմայի սպասարկման կենտրոն ՝ աջակցելու ջերմոցային տնտեսությամբ և այգեգործությամբ զբաղվող ֆերմերներին։
Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած պաշտոնական բացման արարողությանը հրավիրված հյուրերի ցանկում էին. ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ պարոն Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ՝ պարոն Ռուբիկ Աբրահամյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան ՝ պարոն Քլարկ Փրայսը, Հայաստանում Իտալիայի դեսպան՝ պարոն Ջիովաննի Ռիցցիուլլին, Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան՝ պարոն Հանս Հորբախը, USAID Տնտեսական աճի պաշտոնյա՝ պարոն Նարեն Չանմուգամը, USDA FAS Միջազգային Գյուղատնտեսական ծրագրի մասնագետ՝ Մարի Էնսչը, ինչպես նաև ներկայացուցիչներ համաշխարհային ընկերություններից, որոնց հետ համագործակցում է CARD-ը՝ ջերմոցային ոլորտում. պարոն Սերգեյ Վասիլեվսկին ՝ Հոլանդական Rijk Zwaan ընկերությունից, որը մասնագիտացված է բարձրորակ բուսական սերմերի արտադրությամբ, Իտալական Plastic Puglia կաթիլային ոռոգման խողովակներ արտադրող ընկերության ներկայացուցիչներ ՝ տիկին Լենկա Ֆիրումեն և տիկին Լիլլի Կոլլուչին և Նատալիա Պոպովան՝ Գերմանական Spiess-Urania քիմիական նյութերում մասնագիտացված ընկերությունից։
Իր բացման ելույթում՝ ՀՀ Նախարարը ասաց, «Սա շատ լավ օրինակ է պետության և մասնավոր հատվածի միջև եղած համագործակցության, և դա կդառնա հարթակ և ամենալավ կենտրոնը՝ տեղական այգեգործությամբ և ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների համար՝ լուծելու իրենց խնդիրները, հնարավորություն ստանալու մասնակցելու դասընթացներին, նոր տեխնոլոգիաներ, բարձրորակ բուսական սերմ և մի շարք ծառայություններ»։
Կենտրոնին կից, երեք արդի ջերմոցներ են հիմնվել՝ ժամանակակից ջերմոցների կառավարման ցուցադրության համար, ինչպես նաև նոր մշակման գործիքներ, սարքավորումներ և պարագաներ։ Ցուցադրական ջերմոցները կօգտագործվեն արդյունաբերության մեջ բարձրորակ բուսական սերմերի, նոր տեխնոլոգիաների և նորարարությունների փորձարկման համար։
«Սա առաջին նման կենտրոնն է Հայաստանում, որը իսկապես սպասարկում է ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, այսպիսով՝ սա իսկապես նոր սկիզբ է։ Ծրագրի գլխավոր նպատակն է օգնել այն ֆերմերներին, ովքեր դասընթացներին մասնակցելու հասանելիության, խորհրդատվական ծառայությունների, մասնագիտացված հմտության, ինչպես նաև ներդրումների և ֆինանսների հասանելիություն կարիք ունեն։ ԱՄՆ Աջակցման Ծրագիրը առաջնահերթ է համարում գյուղատնտեսությունը, որովհետև մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այս ոլորտը շատ բարձր աճի պոտենցալ ունի։ Այսպիսով, այս կենտրոնը ներկայացնում է իսկապես շատ կարևորագույն փուլ Հայաստանի համար», նշեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան՝ պարոն Քլարկ Փրայսը։
Ֆերմերային սպասարկման կենտրոնը կտրամադրի տեղացի ֆերմերներին ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությամբ և հմտությամբ։ Այն կծառայի ոչ միայն որպես Հայաստանի կողմից սեմինարների իրականացման համար վերապատրաստման հարթակ, այլ նաև հաղորդակցման հարթակ՝ ավելի քան 500 ֆերմերի համար՝ 22 համայքներից։ Կենտրոնը կծառայի նաև, որպես վայր, որտեղ կիրականցվեն սեմինար-քննարկումներ՝ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսանողների համար։
Կենտրոնը հագեցած է նորագույն գերմանական STEP Systems ընկերության լազերային լաբորատոր սարքավորումներով, որոնք նախատեսված են հողի, ջրի և բույսի ժամանակակից անալիզներ կատարելու համար։
Բացի այդ, կենտրոնին կից տեղադրված ժամանակակից եղանակի կայանը ՝ ներմուծված STEP Systems-ից, կտրամադրի ֆերմերներին եղանակի ավելի ճշգրիտ կանխատեսումներ՝ հանգեցնելով ավելի արդյունավետ մշակման։
Ժապավենը կտրելուց և կենտրոնում ու ժամանակակից ցուցադրական ջերմոցներում շրջայց կատարելուց հետո, Rijk Zwaan-ի Plastic Puglia-ի և Spiess-Urania-ի ներկայացուցիչները իրենց ընկերությունների և ապրանքերի մասին պրեզենտացիա ներկայացրեցին։