Փտր
05
CARD հիմնադրամի «Շուկաներ Մեղրիի համար» ծրագիրը հանդես էր եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Հետագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշման և գյուղատնտեսական ոլորտի հետ ծանոթացման նպատակով Մեղրիի և Ագարակի միջնակարգ դպրոցների՝ ագրոտեխնոլոգիական ուղղվածությամբ դասարանների աշակերտների համար կազմակերպվել էր այցելություն ագրոուղղվածությամբ կազմակերպություններ։