Մեր Հավատամքը

31 - հունվարի - 2013

Մեր խորին համոզմունքն այն է, որ <Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>  հիմնադրամի առաջնային պարտավորվածությունը դրա աշխատակազմի, հաճախորդների և համայնքների հանդեպ է:  Նրանց կարիքները հասցեագրելուն ուղղված մեր ցանկացած նախաձեռնություն պետք է իրականացվի բարձր որակով և էթիկայի բարձր նորմերին համապատասխան: Մենք պետք է շարունակաբար ձգտենք նվազեցնել ծախսերը, որպեսզի ապահովենք գործառնության և շահույթի ողջամիտ մակարդակ:  Մեր գործընկերները ևս պետք է ունենան արդար շահույթի իրենց մասը ստանալու հնարավորություն: Մեր վերաբերմունքը նրանց հանդեպ միշտ հարգալից է, արդար ու ազնիվ:

Գործընկերներ

Մենք ցանկանում ենք, որ մեր կազմակերպությունը լինի ամենալավ աշխատավայրը, որտեղ մոտիվացված թիմի անդամները կարող են բարգավաճել և հաջողության հասնել` ներդնելով իրենց ողջ ներուժը: Մենք ըստ արժանվույն ենք գնահատում գործադրվող ջանքերը և պարգևատրում ենք արդյունքները: Աշխատանքային միջավայրը կլինի խիստ հոգատար և Դուք կընկալենք այն որպես ձեր սեփական ընտանիքը` համալրված նոր անդամներով: Անձնական դժվարություններ դիմակայելիս մենք կլինենք Ձեր կողքին, իսկ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար կստեղծենք մասնագիտական աճի հնարավորություններ, ինչպես նաև միշտ կփորձենք լսել ձեր գաղափարները և հնարավորության դեպքում արձագանքել դրանց: Կազմակերպության ղեկավար թիմի անդամները պետք է լինեն իրավազոր և գործին իրազեկ, իսկ նրանց գործողությունները` արդար և բարոյական: Կազմակերպության յուրաքանչյուր աշխատողի նկատմամբ միշտ ցուցաբերվում է հարգալից և արժանապատիվ վերաբերմունք, ինչպես նաև ստեղծվում են հավասար հնարավորություններ նրանց աշխատանքի, մասնագիտական աճի, զարգացման և առաջընթացի համար: Մենք հարգում ենք յուրաքանչյուր անձի արտահայտվելու և լսելի լինելու իրավունքը` անկախ նրանց տեսակետներից:

Հաճախորդներ

Ամեն օր, ամեն կերպ արեք այն, ինչ կարող եք, որպեսզի մատուցեք միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայություններ և ապրանքներ` արդար և մրցունակ գներով: Հեռախոսազանգերին և էլեկտրոնային նամակներին պատասխանե’ք ժամանակին և պատշաճ կարգով:  Հետևողականորեն գերազանցե’ք հաճախորդի ակնկալիքները: Միշտ հարգե’ք կազմակերպության պարտավորվածությունը հաճախորդների նկատմամբ: Հաճախորդին առիթ տվե’ք ասելու. «Ես սիրում եմ այս մարդկանց և այս կազմակերպությունը»: Այլ խոսքերով` վերաբերվեք հաճախորդին այնպես, ինչպես կցանկանայիք ձեզ վերաբերվեն:

Համայնքներ

Մենք խիստ հոգատար ենք այն համայնքների նկատմամբ, որտեղ աշխատում ենք, և այդ պարտավորվածությունը ցուցաբերում ենք ամեն օր` կատարելով կյանքի որակի բարձրացմանը միտված իմաստալից ներդրումներ: Մենք միշտ հարգում ենք օրենքը և գործում ենք ազնվորեն: Մենք պետք է լինենք լավ քաղաքացիներ, աջակցենք բարի գործերին ու բարեգործությանը, պարտաճանաչ ձևով վճարենք հարկերի մեր արդար մասնաբաժինը:
Մենք հարգում ենք մեր միջավայրը և հնարավորության դեպքում վերամշակում, կրկին կիրառում և կրճատում ենք մեր թափոնները:

Ակնկալվում է, որ <Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն> հիմնադրամի յուրաքանչյուր աշխատող ամեն օր գործի սույն հավատամքի համաձայն, և թող այն դառնա մեր գործողությունների ուղեցույցը: Ակնկալվում է, որ մենք լինենք ազնիվ ու բարոյական` ցանկացած պարագայում և մեր բոլոր նախաձեռնություններում: Մենք պետք է տարբերվենք, դուրս գանք ակնհայտի սահմաններից, որպեսզի ապահովենք հաճախորդների «ԼԱՎԱԳՈՒՅՆ» սպասարկումը և դառնանք գործարար էթիկայի բարձր չափանիշներ  որդեգրած օրինակելի բիզնես մոդել Հայաստանում: