Ռոբոտային Համակարգը Հեղաշրջում է Գյուղատնտեսական Արտադրանքը

27 - փետրվարի - 2013

Գյուղատնտեսությունը ենթարկվում է մեկ ուրիշ հեղափոխության, քանի որ ռոբոտային համակարգը թափանցում է ոլորտ:

20-րդ դարի լավագույն տասնյակի ձեռքբերումներից է համարվում գյուղատնտեսության մեքենայացումը: Օրինակ , մինչ տրակտորի ի հայտ գալը, պահանջվում էր 35-ից 40 ժամ տնկելու և հավաքելու 100 բուշել եգիպտացորեն, բայց այսօր նույնը տևում է ընդամենը երկու ժամ քառասունհինգ րոպե: Հիմա գյուղատնտեսությունը ենթարկվում է մեկ այլ հեղափոխության , քանի որ ռոբոտային համակարգն է ներթափանցում ոլորտ, որն իրականում բացառում է աշխատանքային ծախսերը որոշ դեպքերում ՝ մեծապես պակասեցնելով բերքահավաքի ժամանակահատվածը, բարձրացնելով արդյունավետությունն ու որակը: Գյուղատնտեսության ավտոմատացումը նախ շահավետ կլինի մեքենայացված գյուղատնտեսություն ունեցող երկերների համար, բայց նաև կունենա լուրջ հետեւանքներ զարգացող տնտեսությունների վրա՝ապահովելով արտադրանքի աճ՝ միևնույն ժամանակ ստեղծելով աշխատատեղի լուրջ խնդիրներ

Ռոբոտացված համակարգը արագորեն հավանության արժանացավ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ֆերմերների կողմից: Եվրոպայում կաթնամթերքի նոր ֆերմաները կիրառում են ռոբոտացված տեխնոլոգիան եւ առաջիկա 4-5 տարիների ընթացքում, ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նոր արտադրամասերի կեսը կլինեն ռոբոտացված: Այս տեխնոլոգիայի արագ յուրացումը պայմանավորված է որակի բարելավման և արդյունավետության, արտադրանքի ավելացման և ծախսերի նվացեցման հետ: Կիթի ռոբոտացման համակարգը կարող է ավելի բնական լինել նաեւ կովերի համար , քան մարդկային կիթը, մասամբ այն պատճառով , որ ռոբոտները թույլ են տալիս կովերն իրենք որոշեն երբ պետք է կթվեն ՝ ընդամենը մի փոքր մարդկային գործոնի ներգրավմամբ: Օրինակ ՝ Lely Astronaut ռոբոտը կիթի համակարգը զգալիորեն նվազեցնում է աշխատանքային ծախսերը, կիթի կայանում ստուգում է կաթը եւ ֆերմերների հեռախոսներին ուղարկում կարեւոր տեղեկատվություն պտուկի առողջ վիճակի և արտադրանքի ծավալների և այլնի վերաբերյալ:

Ռոբոտները շուտով կօգտագործվեն գյուղատնտեսության մեքենայացման վերջին սահմանգծում ՝ ամենանուրբ բերքի՝ թարմ մրգերի եւ բանջարեղենների ստացման համար: Սկսնակ Blue River տեխնոլոգիան ստուգում է հազարաթերթիկի թրթուրը, որը կարող է ոչնչացնել հազարաթերթիկի դաշտը, իսկ նույն գործողությունը ձեռքով անելու դեպքում, կպահանջվի 20 աշխատող:

Մեկ այլ ընկերություն Vision Robotics զարգացնում է էտման գործիք գինու խաղողատեսակների համար, որն օգտագործում է ռոբոտացված ձեռքեր և տեսախցիկներ, նկարելու եւ ստեղծելու որդատունկի համակարգչային մի մոդել, հաշվարկելու բողբոջների ուղղվածությունը և դասավորությունը, և որոշում՝ դրանցից որը պետք է կտրվի:

Ճապոնիայի Գյուղատնտեսական Մեքենասարքավորումների ինստիտուտը ստեղծել է մի ռոբոտ, որը կարող է ընտրել և հավաքել ելակ ՝ կախված նրանց գույնից: Հասած հատապտուղները հայտնաբերվում են ռոբոտի ստերեոսկոպիկ տեսախցիկների միջոցով: Յուրաքանչյուր հատապտղի հավաքման գործընթացը տևում է ինը վայրկյան մեկ հատապտղի հաշվով ՝ դիտումից մինչեւ հավաքումը: Ինժեներները կարծում են , որ ռոբոտը բերքի հավաքման գործընթացը կկրճատի 40%- ով:

1870 թվականին գրեթե երկու ամերիկացիներից մեկը ֆերմեր էր: Երկրի կեսը զբաղված էր գյուղատնտեսությամբ: Ներկայումս, այդ թիվը 50-ից մեկն է կազմում: Բնակչության մի մասն էր զբաղվում սննդի արտադրությամբ: Ավելի քիչ, ավելի արդյունավետ եւ բարձրորակ տեխնոլոգիական անհրաժեշտ պարագաներով, ավելի քիչ գյուղատնեսական աշխատանքով կարելի է ավելի շատ մարդկանց կերակրել: Այսօր, խոոշոր սննդի ընկերությունները և տնտեսությունները շարունակում են մրցակցել ՝ հիմնվելով ինովացիոն պարագաների եւ տեխնիկայի վրա, ստանալու ավելի շատ բերք ՝ ավելի քչից: Օրինակ, Automatic Milking Systems (AMS), որը նաև հայտնի է որպես ռոբոտային կթի մեքենա, ստեղծվել է Եվրոպայում եւ դարձել հասանելի այնտեղ 1992թ-ին: Այս տեխնոլոգիան ներկայացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2000թ-ին, եւ առաջին կթի ռոբոտը տեղադրվել է Միչիգան նահանգի կաթնամթերքի տնտեսությունում 2009 թ-ին : Այժմ Միչիգանում 10 գործող կաթնամթերքի ֆերմաները օգտագործում են կթի ռոբոտային տեղնոլոգիան: