Գյուղի Զարգացում

23 - նոյեմբերի - 2010

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն> հիմնադրամի Գյուղի զարգացման բաժինն առաջարկում է տեխնիկական աջակցության ու խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև ծրագրեր տարբեր ռազմավարական ոլորտներում` ներառյալ գործարարության զարգացում, շուկայավարում, կառավարում, գյուղատնտեսական արտադրություն, ջրային ռեսուրսների կառավարում և երիտասարդների ու կանանց կարողությունների զարգացում: Իր կարողությունների հզորացման նպատակով` ԱԳԶԿ հիմնադրամը ներգրավում է Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին` ստորև նշված գործընկերների հետ համատեղ իրականացնելով ԱԳԶԿ-ի առաքելության իրագործմանն ուղղված ծրագրեր.

  • Փոքր գյուղացիական տնտեսություններում ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խթանմանն ուղղված «Ջրային պաշարների կառավարման հետազոտական կենտրոնը» (SFWRMC/ՋՊԿՀԿ)
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և դրա խորհրդատվական ծառայությունը.
  • ԱՐԻԴ այծաբուծական կենտրոնը
  • Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները (ԳԱՄԿ-եր):

Միասին` ԱԳԶԿ հիմնադրամի գյուղի զարգացման բաժինը և նրա գործընկերներն առաջարկում են հետևյալ ծրագրերն ու համապատասխան ծառայությունները.

Շուկայական ենթակառուցվածքների զարգացում գյուղական համայնքների համար

  • Սառնարանային պահպանության շղթայի ցանցի ստեղծում
  • Հետբերքահավաքային գործընթացների և արտադրանքի փաթեթավորման բարելավում
  • Տարածաշրջանային շուկայատեղի զարգացում. մեծածախ և մանրածախ (ճանապարհամերձ) շուկաներ
  • Գյուղատնտեսական մթերքների տարածաշրջանային տոնավաճառների կազմակերպում
  • Գործարար աջակցություն վաճառքի և գնման պայմանագրերի կնքման գործում
  • Շուկայական տեղեկատվության համակարգերի զարգացում
  • Աջակցություն ֆերմերային, ապրանքային և միջմասնագիտական կազմակերպությունների ստեղծման ու հզորացման նախաձեռնություններին:

Ռազմավարական նշանակություն ունեցող գյուղական շրջաններում ՓՄՁ-ների զարգացում

  • Աջակցություն գյուղական շրջաններում բիզնես սկսելու և զարգացնելու գործում
  • Աջակցություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտներին ՓՄՁ-ների հետ աշխատելու գործում:

Գյուղական համայքների երիտասարդների և կանանց առաջնորդության կարողությունների զարգացում

  • Կրթական և սոցիալական նախաձեռնություններում երիտասարդների մասնակցության հնարավորությունների ստեղծում` գյուղական շրջաններում քաղաքացիաիրավական գիտակցության կրթության նպատակով
  • Համայնքային նախաձեռնություններում երիտասարդ ֆերմերների դերակատարման կարևորության հզորացում` գյուղատնտեսական արտադրության և շուկայավարման բարելավման միջոցով
  • Աջակցություն կին ձեռնարկատերերին գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավման գործում
  • Աջակցություն իրենց համայնքներում գյուղատնտեսական գիտելիքների խթանման գործունեությունում ներգրավված երիտասարդներին ու կանանց` ֆերմերային տնտեսությունների վարման և կառավարման նորարար մեթոդների ներկայացման նախաձեռնություններում:

Գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարելավում

  • Աջակցություն գյուղացիական տնտեսությունների մակարդակով անասնաբուծության և բուսաբուծության ոլորտներում արտադրանքի որակի բարելավմանը` հետագա վերամշակման և իրացման համար արտադրվող ապրանքների որակի բարձրացման նպատակով
  • Հողագործական գործիքների/սարքավորումների, մշակաբույսերի նոր տեսակների,  բարձրորակ ցեղատեսակների ներմուծում` արտադրության բարելավման նպատակով
  • Գյուղական շրջաններում անասնաբուժական և կենդանիների առողջության կառավարման համակարգերի բարելավում:

Գյուղատնտեսության ոլորտում ջրային ռեսուրսների կառավարում

  • Ոռոգման նոր համակարգերի ստեղծում կամ առկա համակարգերի վերականգնում և վերազինում
  • Ոռոգման փոքրամասշտաբ ծրագրերի նախագծման և իրականացման վերահսկում` ջրօգտագործման արդյունավետությունը բարելավելու նպատակով:

Աջակցություն նոր տեխնոլոգիաների ներդրմանը և նոր գյուղ. ներդրանքների և փոքր սարքավորումների մատակարարմանը

  • Աջակցություն գյուղատնտեսական ներդրանքների մատակարարման շղթայի սահմանափակումների/խոչընդոտների վերացման գործում
  • Աջակցություն նոր տեխնոլոգիաների կիրառման խթանմանը և ներդրմանը

Գյուղատնտեսական նոր ներդրանքների ներկայացում և մշակաբույսերի նոր տեսակների փորձարարական ծրագրերի իրականացում: