ՄՐՑՈՒՅԹ#15-03-24

ՄՐՑՈՒՅԹ ADA/AIR#15-03-24

«ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում ըստ կառավարության 25 հունվարի 2024 թվականի N 106-Ն որոշման (տես հավելված 2) ՀՀ բնակավայրերում սպանդանոցային կետերի փոքրաթիվ (1-2 գլուխ), (3-5 գլուխ), (5-7 գլուխ) կենդանիների ամենօրյա սպանդի նպատակով՝

  1. Տվյալ բնակավայրում ընտրված շինության նախագծի կազմման,
  2. անհրաժեշտ սարքավորումների և գույքի տեխնիկական բնութագրերի տրամադրման
  3. անհրաժեշտ սարքավորումների և գույքի , ձեռքբերման/մատակարարման և տեղադրման
  4. Սարքավորումների անվտանգության և օգտագործման կանոնների վերաբերյալ սպանդանացային կետի անձնակազմի ուսուցումների կազմակերպման ու համապատասխան նյութերի տրամադրման

Կից ներկայացված ձևաչափին համապատասխան պատրաստված Ձեր հայտը ընդունելի է տպագիր` կնքված փակ ծրարով:

 

Հայտի մեջ անհրաժեշտ է ներառել հայտատուի

  1. պետռեգիստրի վկայականի պատճեն;
  2. մատակարարված ապրանքների և կատարված աշխտանքների ցանկ՝ կից համապատասխան փաստաթղթերով /ուսուցումների կազմակերպման, սպանդանոցային սարքավորումների մատակարարման և տեղադրման փորձի առկայությունը պարտադիր է;
  3. մատակարարման ժամանակացույց;
  4. առաջարկը և սարքերի համապատասխան տեխնիկական փաստաթղթերը, առկայության դեպքում կատալոգ(ներ) և  այլ տպագիր կամ առնչություն ունեցող նյութեր` ներառյալ տեղեկատվություն ապրանքատեսակների արտադրության երկիրը:

Ապրանքների և  ծառայությունների  արժեքները  անհրաժեշտ  է  ներկայացնել  սույն առաջարկի հրավերի Հավելված 1-ով ներկայացված ձևաչափին համապատասխան։

Դիմող կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց հարցերը՝ գրելով mushegh.khalatyan@card.am  էլ. հասցեին կամ զանգահարել +37460440550 (604), +37498098799 հեռախոսահամաներին, և/կամ այցելել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գրասենյակ՝ ՀՀ ք․ Երևան 0037, Ազատության 1/21, 41 հասցեով։

Մրցույթին մասնակցելու համար CARD հիմնադրամը նախավճար չի սահմանում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Vocational Training for Farmer...

01.08.2022