Մեր Մասին

23 - նոյեմբերի - 2010

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը «մեկ պատուհան» (one-stop-shop) սկզբունքով գործող տնտեսական զարգացման կազմակերպություն է` բարձր որակավորում ունեցող և մոտիվացված աշխատակազմով, հաճախորդների լայն բազայով  և Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող աննախադեպ սպասարկման ծածկույթով:  Այն հիմնադրվել է 2005թ. ապրիլի 4-ին` որպես հայաստանյան հիմնադրամ, և հանդիսանում է ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդը, որը 13 տարի շարունակ հաջողությամբ գործել է Հայաստանում:

Շարունակելով կիրառել գործունեության այն բնորոշ «փորձադրոշմները», որոնք ապահովել են իր իրավանախորդի` ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ ծրագրի հաջողությունը, ՔԱՐԴ հիմնադրամի  ծրագրերը պատեհաժամ և ճկուն են, կողմնորոշված են դեպի վերջնարդյունքները, արձագանքում են Հայաստանի ֆերմերներին, ագրոբիզնեսներին և արտահանող կազմակերպություններին դիմակայող իրական մարտահրավերներին:  Յուրաքանչյուր նախաձեռնություն կենտրոնանում է ագրոբիզնես համայնքի հզորացման և գյուղական բնակչության ապրելակերպի բարելավման վրա:

CARD-ի հիմնական ծրագրային բաժիններն են` Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժին, Գյուղի զարգացման բաժին և Հատուկ ծրագրերի բաժին, որը ներառում է հատուկ  պայմանագրային հիմունքներով իրականացվող ծրագրերը, ինչպիսիք են, օրինակ` Սննդի անվտանգության ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ ԳԴ-ի և Լուիզիանային նահանգային համալսարանի  համագործակցությամբ, ինչպես նաև Ֆերմերային վարկային կազմակերպությունը, որն առաջնորդվում է ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի կողմից:  ՔԱՐԴ-ի ծրագրերը միտված են հետևյալ  նպատակների իրագործմանը.

  • Աջակցել նորարարությանը ձեռնարկությունների, բնագավառի և ենթաբնագավառի մակարդակով
  • Օգնել նոր ագրոբիզնեսների նախագծմանն ու ստեղծմանը
  • Աջակցել նույն տեսլականն ունեցող առանձին ձեռնարկությունների համախմբմանը` տվյալ բնագավառը ներկայացնող միասնական խմբերում
  • Նպաստել միավորի ինքնարժեքի, փոխադրման և իրացման ծախսերի նվազեցմանը
  • Մշակել ՓՄՁ-ների մրցակցային առավելությունների ռազմավարություններ հեռավոր շրջանների ՓՄՁ-ների համար և նպաստել երիտասարդ ֆերմերների կայուն գործունեությանը
  • Բարելավել գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների, տեղեկատվության և շուկաների հասանելիությունը:

Մեր տեսլականը
Դառնալ կայուն գյուղատնտեսության և ագրոբիզնեսների խթանման ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունը տարածաշրջանում:

CARD Strategic Plan 2006-2009 1.35 Mb
ՔԱՐԴ հիմնադրամի 2006-2009թթ. ռազմավարական ծրագիր 1.35 Mb

Մեր առաքելությունը
Աջակցել ֆերմերներին և ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով, որը կհանգեցնի գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը:

Ովքեր ենք մենք
Մեր թիմը բաղկացած է գյուղատնտեսության զարգացման ոլորտում աշխատանքային փորձ ու բարձր որակավորում ունեցող հայ և միջազգային մասնագետներից: Ունենալով ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ Հայաստանի բոլոր մարզերում` մենք դեպի իրական արդյունքները կողմնորոշված կազմակերպություն ենք, որի գործունեությունը միտված է նպաստելու աղքատության հաղթահարմանը և կենսակերպի բարելավմանը Կովկասում:

Մեր հաճախորդները
Մենք աշխատում ենք ֆերմերային խմբերի, գյուղական ագրոբիզնեսների, վերամշակող ձեռնարկությունների, արտահանող և միջնորդ կազմակերպությունների հետ` գյուղացիական տնտեսություններից մինչև շուկայատեղիները:

Մեր մոտեցումը
Մենք առաջարկում ենք գյուղատնտեսության զարգացման համալիր և ինտեգրված ծառայություններ, որոնք միշտ հիմնվում են շուկայի վրա և նպատակն ունեն օգնելու ֆերմերներին:  Մեր աջակցությունը խթանում է աճը, ինչպես գյուղացիական տնտեսությունների, այնպես էլ ագրոբիզնեսի մակարդակներով: Իր աշխատանքները սկսելով գյուղացիական տնտեսությունների մակարդակով` CARD-ը ցածր շահութաբերություն ունեցող ապրանքները վերածում է շահութաբեր, ավելացած արժեքով ապրանքների:

Օրինակ` կաթի արտադրության և վերամշակման բնագավառում CARD հիմնադրամը տրամադրում է փորձագիտական աջակցություն, որն ուղղված է կաթի արտադրության և հումքի որակի բարելավման համար նոր տեխնոլոգիաների ներդրմանը: ՔԱՐԴ-ն աջակցում է կաթ արտադրողների մարքեթինգային ասոցիացիաների ստեղծմանը, ինչպես նաև աշխատում է պանրագործների հետ` համագործակցության մակարդակը  բարձրացնելու,  միջազգային ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու, փաթեթավորման տեխնոլոգիաները բարելավելու և  պիտակների դիզայնի ստեղծագործ լուծումներ առաջարկելու նպատակով: CARD-ը մշակում է ծրագրեր, որոնք նպաստում են շուկաների (տեղական շուկայից մինչև մարզային, հանրապետական և  միջազգային շուկաներ) հասանելիության ընդլայնմանը և ստեղծում են ներմուծման փոխարինումը արտահանմամբ փոխարինելու հնարավորություններ:

Ամփոփ` CARD հիմնադրամն աջակցում է փոքր և միջին ձեռնարկությունների աճին` օգնելով նրանց զարգացնել իրենց մրցակցային առավելությունները շուկայական շղթայում, ինչպես նաև առաջարկում է ագրոբիզնես ծառայությունների համալիր փաթեթ Հայաստանի գյուղատնտեսության հատվածում գործող ձեռնարկություններին: