WWS ԱՄՆ ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան

24 - սեպտեմբերի - 2016

 

Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում CARD հիմնադրամը հյուրընկալեց  WWS ԱՄՆ ընկերության ներկայացուցիչներ՝ մարքեթինգի գծով նախկին տնօրեն պարոն Տոնի Եվանջելոյին և վերջինիս փոխարինող՝ պարոն Պրեստոն Ֆերնանդեսին։

CARD և WWS ընկերությունների միջև գրեթե տաս տարի շարունակվող համագործակցության արդյունքում Հայաստանի բազում տնտեսություններում առկա է գենետիկորեն բարելավված գլխաքանակ, որն ապահովում է բարձր մթերատվություն։ Հայաստանի տարբեր մարզերում գործող Գյուղատնտեսական սպասարկման կենտրոններում  կիրառվում է WWS ընկերության գենետիկան՝ տավարաբուծության զարգացման նպատակով։ Ընկերության ներկայացուցիչների այցելության նպատակն էր պատկերացում կազմել արհեստական սերմնավորման տեսանկյունից ԳՍԿ-ներում տիրող իրավիճակի մասին։ Քննարկումներ էին անցկացվել նաև ազգային մակարդակով կենդանիների բարելավման համակարգի գնահատման չափանիշների սահմանման շուրջ՝ գենետիկական հատկանիշներով բարելավված ֆերմերային տնտեսությունների գրանցման և ֆերմերային ասոցիացիայի հիմնադրման նպատակով։ Մի շարք հանդիպումներ անցկացվեցին ԳՍԿ-ներում, Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժության և անասնաբուծության վարչությունում, հյուրերը հանդիպեցին նաև ՀԱԱՀ-ի Անասնաբուժության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Բավականին տպավորիչ և կարևոր էին ֆերմերային տնտեսություններ կատարած այցելությունները, որեղ արդեն իսկ առկա են F4 սերունդները/տեղական կենդանիների բարելավումից ստացված չորրորդ սերունդ/, որոնց միջին կաթնատվությունը տատանվում է 4,500-5000 լ-ի սահմաններում։

CARD-ի անձնակազմի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին ԳՍԿ-ների հետ համագործակցության շրջանակներն և վերջիններիս ռազմավարության մեջ արհեստական սերմնավորման չափաբաժինը։ Համոզված ենք, որ տարիների ընթացքում հաստատված համագործակցությունը երկու ընկերությունների միջև է՛լ ավելի կզարգանա հետագայում։