Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ
ՕԺԱՆԴԱԿՈՂ՝
Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագիրը հիմնվելու է Հայաստանի կառավարության, ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև այլ դոնոր և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված և իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների և գործողությունների վրա, որոնք միտված են Հայաստանի գյուղական տարածքներում առկա տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը:
ԳՏԶ ՆՏՀ ծրագրի գործողություններն ուղղված են խթանելու կայուն տնտեսական ապահովությունն ու տնտեսական աճը՝ աջակցելով առնվազն 100 բիզնեսների՝ առնվազն 60 համայնքներում: Ծրագիրը նպաստելու է մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ ֆերմաներն ու կոոպերատիվները) աճին, շուկայական կապերի ստեղծմանը արտադրողների և գնորդների միջև, ինչպես նաև հիմնադրելու է տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր: Այն ուղղված է զարգացնելու մրցակցային գյուղատնտեսական ոլորտը՝ բարելավելով գյուղական բիզնեսների և կոոպերատիվների գործունեությունն ու երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը որակի ստանդարտներին:
ԳՏԶ ՆՏՀ ծրագիրն իրականացվելու է CARD հիմնադրամի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության համատեղ ջանքերով:
Ծրագրի թիրախային արժեշղթաները
- Այգեգործական արտադրություն
- Մրգի արտադրություն
- Հատապտուղների արտադրություն
- Մրգի և հատապտուղների վերամշակում
- Խաղողագործություն
- Ջերմոցային արտադրություն
- Տնկարանների արտադրություն
- Գյուղատնտեսության մեքենայացման ծառայություններ
- Ագրոտուրիզմ (F&B, F2T) և մեղվաբուծություն
Փոքր դրամաշնորհների բաղադրիչը
Ծրագիրը նախատեսում է փոքր դրամաշնորհային բաղադրիչ՝ իր շահառուներին աջակցելու բարելավել իրենց արտադրանքը։
Ստորը ներկայացված է ԳՏԶ ՆՏՀ-ի շրջանակներում փոքր դրամաշնորհ ստանալու պայմաններն ու սահմանափակումները՝
- Դրամաշնորհները կբաժանվեն Հայաստանի 60 համայնքների 10 մարզերում
- Կտրամադրվեն ընդհանուր 100 փոքր դրամաշնորհներ , որոնք կնտրվեն ծրագրի 3000 վերապատրաստված մասնակիցներից
- Դրամաշնորհները կլինեն միայն նյութական
- Շահառուի սեփական ներդրումը կկազմի առաջարկվող փոքր դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը
- Փոքր դրամաշնորհի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 15,000 ԱՄՆ դոլարը
- Փոքր դրամաշնորհը չի ընդգրկում կապիտալ (աշխատավարձեր, ռեսուրսներ, կոմունալ) ծախսեր, ինչպես նաև հարկեր, շինարարական աշխատանքներ, մեղվաբուծության մեջ՝ մեղվափեթակների ձեռքբերում:
Փոքր դրամաշնորհի շահառուի ընտրության գործընթացում, առաջնահերթությունը կտրվի այն սուբյեկտներին, որոնք՝
- Ունեն հիմնավորված ընդունակություններ ոլորտում
- Կիրազեկեն առաջարկվող ծրագրի բարձր իրագործելիության մակարդակի մասին
- Իրենց բիզնեսում և նրանց համար ում հետ համագործակցում են ապահավում են ավելացված եկամուտներ
- Ապահովում են եկամուտների ավելացված աղբյուրներ իրենց բիզնեսի և նրանց համար ում հետ համագործակցում են
- Կստեղծեն նոր աշխատատեղեր և/կամ կբարձրացնեն զբաղվածության մակարդակը
- Իրենց աշխատանքում կներգրավեն կանանց և երիտասարդների
- Կխթանեն շուկայական համակարգի զարգացումը, տվյալ արժեշղթայում հորիզոնական և ուղղահայաց ինտեգրումը:
Օրինակ, եթե դուք մրգի վերամշակող եք և ցանկանում եք դիմել փոքր դրամաշնորհի սարքավորումների ձեռքմերման համար, դրանով իսկ ավելացնելով ձեր արտադրության և շուկայավարման ծավալները, ապա ձեր դիմումին առաջնահերթություն կտրվի եթե դուք պլանավորում եք լրացուցիչ մրգեր ձեռք հավաքել այլ ֆերմերներից կամ շուկայահանել նրանց արտադրանքը, ստեղծելով եկամտի նոր հնարավորություններ վերջիններիս համար:
Գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ
ԳՏԶ ՆՏՀ-ի շրջանակներում նախատեսվում է խթանել բոլոր ԳՍԿ-ների զարգացումը՝ բարելավելու համար այգեգործական ծառայությունների սպասարկման որակը և ապահովելու ռեսուրսների հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերում: Այդ նպատակով ԳՍԿ-ները կհամալրվեն գյուղտեխնիկայով և սարքավորումնեով, ինչպես նաև կրտամադրվեն որակյալ և ժամանակին մատուցվող ծառայություններ:Մինչ այժմ արդիականացվել են հետևյալ ԳՍԿ-ները՝
Տեսանյութ
ԳՏԶ ՆՏՀ ծրագրի բացման արարողությունը
Նոյ 12 2019
«ՎԴԻՊ-ը որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց»
2019 թ․ նոյեմբերի 7-ին ՔԱՐԴ հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայր» ՀԿ-ի կազմակերպած «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը` որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթացը։ Դասընթացը վարում էր Գայանե Ավագյանը։ Մասնակցում էին գյուղատնտեսական սպասարկման կենտրոների (ԳՍԿ) ներկայացուցիչներ և շահառու ֆերմերներ։ Քննարկվող թեմաներն էին՝ ՎԴԻՊ-ի հիմնական սկզբունքները, ՎԴԻՊ-ի կիրառումը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայում և PERSUAP-ով թույլատրված պեստիցիդների օգտագործումը ՎԴԻՊ-ում։ Դասընթացի վերջում հարց ու պատասխանի տեսքով քննարկվեցին առկա խնդիրներն ու դրանց հավանական լուծումներ...
Ապր 23 2019
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ-ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ ՄԶԳ-ն՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի ու գործընկերների հետ համատեղ նշանավորեց Հայաստանում «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ հանդես եկան բացման խոսքով: Դեսպան Թրեյսին շեշտեց գյուղական տնտեսական և գյուղատնտեսական ոլորտի զարգացման կարևորությունը՝ Հայաստանում լայնածավալ տնտեսական աճ և ռեգիոնալ զարգացում երաշխավորելու հարցում: Ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են Հայաստանում գյուղական տնտեսական զարգացման խթանմանը: ԳՏԶ ՆՏՀ ծրագիրը հիմնվելու է Հայաստանի կառավարության, ԱՄՆ կառավարության և...
Հլս 16 2019
Գյուղատնտեսական մեքենաների ցուցադրություն/ պրակտիկ դասընթաց
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում իրականացվեց գյուղատնտեսական մեքենաների ցուցադրություն/ պրակտիկ դասընթաց՝ արդի գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողի որակի բարելավման և պահպանման վերաբերյալ: Մասնակիցները ծանոթացան ժամանակակից մեքենաների և համակարգերի օգտագործման և գլխավոր առավելությունների հետ։ Շեշտ էր դրվել հատկապես գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման ընթացքում իրականացվող անվտանգության պրոցեդուրաների վրա։ Քննարկվեցին մեխանիկական գութանով և փոցխով հողագործության տարբերությունները, առավելություններն ու արդյունավետությունը։ Փոձագետը կարևորեց ուշ սեզոնի վառման թերությունները։ Այս պրակտիկան վնասում է հողը և վերացնում է սննդարար նյութերը դա...
Մրտ 13 2020
Խաղողի վազի խնամք և ձմեռացման նախապատրաստում՝ առանց վազերը ծածկելու գործընթացի
2020թ․ մարտի 5-ին Արարատի մարզի Լուսառատ գյուղում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում՝ խաղողի վազի ճիշտ խնամքի և ձմեռացման նախապատրաստման արդիական տեխնոլոգիայի վերաբերյալ, որի արդյունքում ֆերմերը կխուսափի վազերը աշնանը թաղելու և գարնանը հանելու ծանր ֆիզիկական աշխատանքից։ Մասնակիցները նաև տեղում ծանոթացան տեխնոլոգիայի առավելություններին, քանի որ միջոցառման վայրին կից գտնվում էր այգի, որտեղ արդեն իսկ կիրառվել էր տեխնոլոգիան: Միջոցառմանը ընթացքում ՔԱՐԴ Ագրոկրեդիտ ՈՒՎԿ-ի ներկայացուցիչը մասնակիցներին ծանոթացրեց «Ուրախ ֆերմեր» վարկատեսակի հետ, որն առաջարկում է դյուրին և հասանելի վարկեր՝ նշված հումքը ձեռք բերելու նպատակով: Ա...
Սպտ 25 2020
Հայաստանում հիմնվում է տարածաշրջանի ամենաբարձրադիր խաղողի այգին
«Մարան» ընկերությունը Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղում՝ ծովի մակերեւույթից 2050-2070 մ բարձրության վրա հիմնում է տարածաշրջանի ամենաբարձրադիր եւ զառիթափ արդյունաբերական նշանակության խաղողի այգին: Մարան ընկերությունն այգին հիմնում է Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի աջակցությամբ, Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիայի կողմից տրամադրվող վարկի միջոցով։ Այգին մշակվելու է օրգանիկ տեխնոլոգիաներով եւ ամբողջությամբ լինելու է կենսաբազմազանության պահպանման փիլիսոփայության մեջ։ Ոլորտում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնցից ամենակարևորներից մեկը գլոբալ տաքացումն է: Հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա 20-30 տարում...
Փտր 18 2020
«ՎԴԻՊ-Ը ՈՐՊԵՍ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑ» դասընթաց Աչաջուրի համայնքում
2020թ․ փետրվարի 15-ին Աչաջուր համայնքի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայր» ՀԿ-ի և CARD հիմնադրամի կազմակերպած «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը՝ որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթացը։ Դասընթացը վարում էր Գայանե Ավագյանը։ Մասնակցում էին տարբեր համայնքներից ներգրավված ֆերմերներ։ Քննարկվող թեմաներն էին՝ ՎԴԻՊ-ի հիմնական սկզբունքները, ՎԴԻՊ-ի կիրառումը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայում և PERSUAP-ով թույլատրված պեստիցիդների օգտագործումը ՎԴԻՊ-ում։ Դասընթացի վերջում հարց ու պատասխանի...
Դկտ 02 2020
Փորձի փոխանակում՝ նոր հնարավորությունների ստեղծում
ՔԱՐԴ հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԳՏՀ ՆՏՀ ծրագրի շրջանակներում կազմակերպել է փորձի փոխանակման այց Տավուշի մարզի գինի և չիր արտադրողների համար: Այցի հիմնական նպատակն էր փոքր և միջին արտադրական կարողությունները և տեխնոլոգիաները ներկայացնել ֆերմերներին, ովքեր առաջին քայլերն են կատարում գինու և չրի արտադրության ոլորտում: Սա լավ հնարավորություն է CARD- ի համար՝ համագործակցություն հաստատելու ընթացիկ և անցյալ ծրագրերի միջև` ավելացնելով մեկ դոլարի ներդրման ազդեցությունը: Ավելի քան 1000 կմ ճանապարհով ՝ Չինարիից Մեղրի, Տավուշի (Չինարի, Այգեհովիտ, Ենոքավան, Աչաջուր, Աղավնավանք) 14 ֆերմերներ այցելել են 4 գինու գործարան (խաղողի այգիներ, համտեսման սրահներ) 5 չիր արտադրող օբյեկտներ, 1 թուզի օրգանական այգի, 3 ԳՍԿ։ Կարևոր տեղեկատվություն տրամադրելուց զատ՝ այցը խթան կհանդիսանա ֆերմերների...
Սպտ 18 2019
տիկին Լին Թրեյսիի այցը Մեղրի համայնքի գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
2019թ․ Սեպտեմբերի 16-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսին այցելեց և ծանոթացավ Մեղրի համայնքում ԱՄՆ ՄԶ գործակալության ֆինանսավորմամբ իրականացված նախաձեռնություններին:
Դկտ 03 2020
Բերքի տոն
Նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CARD հիմնադրամի կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ միջոցով, 4 շահառուներ՝ Armberry, Սարգսյան մեղր, Սուսաննա Հակոբյան, Կանաչ եղբայրներ ընկերությունները, հնարավորություն ստացան իրենց արտադրանքը ներկայացնելու «Գյուղական կյանք և ավանդույթներ» խորագրով բերքի ամենամյա փառատոնին, որն անցկացվեց սեպտեմբերի 26-27-ին, Կանաչ ուսուցման կենտրոնում։ Փառատոնի ընթացքում շահառուները հնարավորություն ունեցան ոչ միայն իրենց արտադրանքը ներկայացնել և վաճառել, այլև ծանոթանալ այլ արտադրողների հետ և նոր կարևոր կապեր հաստատել:
Դկտ 03 2020
Կայուն գյուղատնտեսություն
2020թ․ սեպտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Կանաչ ուսուցման կենտրոնում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասընթաց՝ «Կայուն գյուղատնտեսություն» և «Բարձրարժեք մշակաբույսերի ու հատապտուղների մշակություն» թեմաներով: Դասընթացը վարեցին Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը և կայուն գյուղատնտեսության խորհրդատու Աշխեն Սարգսյանը:
Դկտ 03 2020
Դեսպանի այցը
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ միասին այցելել են Գոշ գյուղում գտնվող ֆերմերային խոհանոց, որտեղ նրանք հնարավորություն ունեցան տեսնելու «ֆերմայից սեղան» ձևաչափը՝ գործնականում։ Դեսպան Թրեյսին տպավորված էր ինչպես վերջերս գործարկված այդ նախագծով, այնպես էլ հիմնադրի ջանքերով՝ աշխատանքով ապահովելու իր համայնքի անդամներին, որոնք պատրաստում են համեղ և թարմ բազմապիսի ճաշատեսակներ այցելուների համար։ «Պարզապես հաճույք է տեսնել այսպիսի նախագծեր, որոնք աջակցում են ձեռներեցության զարգացմանը գյուղական համայնքներում, բարելավում են ծառայությունները և օգնում են ձևավորելու տեղական համագործակցություն բիզնեսի և համայնքի միջև՝ հանուն կայուն զարգացման» - նշել է դեսպան...
Հլս 21 2021
Զարգացման նոր հեռանկարներ
2021թ․ մայիսի 21-ին Yerevan Expo կենտրոնում մեկնարկեց «LOGOS EXPO» կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից կազմակերպված Սնունդ և խմիչքներ EXPO 2021, 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված էին մսամթերք, կաթնամթերք, ոչ-ալկոհոլային խմիչքներ, հանքային ջուր, թունդ խմիչքներ, գարեջուր, ծխախոտային ապրանքներ, հրուշակեղեն և այլն։ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակներում ծրագրի 8 շահառուների հնարավորություն տրվեց մասնակցելու ցուցահանդեսին՝ ներկայացնելու իրենց արտադրանքի ամբողջական տեսականին և ձեռք բերել նոր պոտենցիալ հաճախորդներ և գործընկերներ: Շահառուների ցանկում էին Cascara ՍՊԸ, TISOK ՍՊԸ, Noyan Vaz Ս...
Հլս 21 2021
IPM Training In Hayravank
On April 19, 2021, “Integrated pest management, as a way to reduce the usage of pesticides” training took place in Hayravank, Gegharkunik region organized by the “Armenian Women for Health and Healthy Environment” NGO, within the frames of “Rural economic development- and new opportunities” program. Gayane Avagyan was the speaker of the training. Among the participants were Farm Service Center representatives and beneficiary farmers. During the course, the main principles of IPM, its’ usage in agricultural crop cultivation technology and the use of PERSUAP-approved pesticides in IPM were discussed. The course ended with a question-answer discussion on the existing problems and possible solutions.
Հկտ 18 2021
Մասնակցություն Spirits of Armenia փառատոնին
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագիրը նպաստում է մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների աճին: Ծրագրի մեկնարկից ի վեր մի շարք գյուղական բիզնեսներ կարողացել են ծրագրի օգնությամբ բարելավել իրենց գործունեությունն ու ուրույն տեղ զբաղեցնել շուկայում: Ծրագիրը հետևողական է աջակցության տրամադրման հարցում. վերջինս չի սահմանափակվում սարքավորումների, ներդրանքի և խորհրդատվության տրամադրմամբ: Մեծ ուշադրություն է դարձվում նաև շահառուների ապրանքանիշի ճանաչելիությանը՝ ցուցահանդեսներին և փառատոններին մասնակցության հնարավորության միջոցով: Այս անգամ ծրագրի 6 շահառու հնարավորություն ստացավ մասնակցելու խմիչքների խոշորագույն՝ Spirits of Armenia փառատոնին, որի շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունները կիսվո...
Հկտ 21 2021
RED-NEO ծրագրի շահառուները մասնակցում են «ՊանԱրմենիան էքսպո-2021» ցուցահանդեսին
Օրերս Երևան Էքսպո կենտրոնում անցկացվեց «ՊանԱրմենիան էքսպո-2021» ցուցահանդես-ֆորումը, որի նպատակն է բարձրացնել հայրենական արտադրանքի ճանաչման պահանջարկը՝ միաժանամակ խթանելով Հայաստանի և արտերկրի միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շահառուները հնարավորություն ստացան իրենց արտադրանքը ցուցադրելու՝ հետագայում արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու հեռանկարներով։ Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Վերջինս ցանկություն էր հայտնել ծանոթանալու RED-NEO ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած կազմակերպությունների և վերջիններիս հաջողության պատմությունների հետ։ «Նման ցուցահանդեսներին մասնակցելով՝ այն բիզնե...
Հկտ 28 2021
Կանանց ներուժի զարգացում
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագրի «Հայաստանում գյուղական ձեռնարկատիրության առաջատար կանայք» բաղադրիչի նպատակն է հնարավորություն ընձեռել համայնքների կանանց ավելի ակտիվ մասնակցել տնտեսական հնարավորություններ ստեղծելու գործընթացին՝ վերջիններիս ներուժի զարգացման միջոցով։ Բաղադրիչի շրջանակներում մեկնարկել են ներածական դասընթացներ ձեռնարկատիրական հիմունքների, շուկայաբանության և հաղորդակցման հմտությունների զարգացման, ինչպես նաև ընտանեկան բռնության թեմաներով իրազեկության բարձրացման վերաբերյալ, որոնց մասնակցել են Հայաստանի տարբեր գյուղական համայնքները ներկայացնող կանայք։ Դասընթացները միտված են ձեռներեցության վերաբերյալ էական գիտելիքների ու հմտություննի զարգացմանը՝ աջակցելով բիզնե...
Նոյ 12 2021
ԱրմՊրոդԷքսպո միջազգային մասնագիտացված ցուցահանդես
Օրերս Երևան Էքսպո կենտրոնում անցկացվեց հերթական «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի աջակցությամբ ոչ միայն ծրագրի շահառուները հնարավորություն ստացան մասնակցելու ցուցահանդեսին, այլև մի շարք հայ արտադրողներ, որոնց ծրագիրն աջակցում է ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման և շուկայում արտադրանքի առաջմղման հարցում։ «ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը: Նախորդ ցուցահանդեսով և հայ արտադրողների հետ ծանոթությամբ տպավորված՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ցանկություն հայտնե...
Մյս 11 2022
«Գյուղատնտեսական նորարական լուծումներ» B2B աշխատաժողովը
2022թ․ ապրիլի 29-ին ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակում Ռեդիսոն Բլու Հոթել Երևանում տեղի ունեցավ «Գյուղատնտեսական նորարական լուծումներ» բիզնեսը բիզնեսին (B2B) աշխատաժողովը։ Ներկայացուցիչներ` Garoon Tech, Inno-4-Farm, Traps Analytics, EcoIntAgro, Aygimarket.am, FarmFresh կազմակերպություններից, ինչպես նաև հյուրեր՝ «Վրացի ֆերմերների ասոցիացիա»-յից՝ Tamuna Toria, Tamta Mamulaidze, Anka Babunashvili: Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին ոլորտում առկա նորարարությունները, ինչպես նաև պատասխանեցին հուզող հարցերին: