Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) հայկական հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2005 թվականին որպես ԱՄՆ կառավարության կողմից 1993-1996թթ․-ին Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական խորհրդատվական ծրագրի, ինչպես նաև 1996-2005թթ․-ին ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդ
CARD-ը նախագծում և իրականացնում է մի շարք աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են հարատև աճի ապահովման գերակա կարիքների, ինչպիսիք են՝ ա) առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման խթանում; բ) օժանդակություն գյուղատնտեսական մթերքների վերամշակման և տեղական ու արտահանման շուկաներում մրցունակ սննդամթերքների զարգացման (մշակման) ոլորտում; գ) սննդի անվտանգության և ապահովության բարելավում արտադրության, վերամշակման և մատուցման մակարդակում; դ) կենդանիների գենետիկական հատկանիշների խթանում, կենդանիների առողջության և անասնաբուծական գործելակերպերի բարելավում; ե) աջակցություն կառավարության մակարդակով նոր քաղաքականությունների և կանոնակարգերի մշակման հարցում։
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը «մեկ պատուհան» (one-stop-shop) սկզբունքով գործող տնտեսական զարգացման կազմակերպություն է` բարձր որակավորում ունեցող և մոտիվացված աշխատակազմով, հաճախորդների լայն բազայով և Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող աննախադեպ սպասարկման ծածկույթով: Այն հիմնադրվել է 2005թ. ապրիլի 4-ին` որպես հայաստանյան հիմնադրամ, և հանդիսանում է ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդը, որը 13 տարի շարունակ հաջողությամբ գործել է Հայաստանում:
Շարունակելով կիրառել իր իրավանախորդի` ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ ծրագրի հաջողության գրավականները, , ՔԱՐԴ հիմնադրամի ծրագրերը պատեհաժամ և ճկուն են, կողմնորոշված են դեպի վերջնարդյունքները, արձագանքում են Հայաստանի ֆերմերներին, ագրոբիզնեսներին և արտահանող կազմակերպություններին դիմակայող իրական մարտահրավերներին: Յուրաքանչյուր նախաձեռնություն կենտրոնանում է ագրոբիզնես համայնքի հզորացման և գյուղական բնակչության ապրելակերպի բարելավման վրա:
Մեր տեսլականը
Դառնալ կայուն գյուղատնտեսության և ագրոբիզնեսների խթանման ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություն տարածաշրջանում:
Մեր առաքելությունը
Աջակցել ֆերմերներին և ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով, դրանով իսկ նպաստելով գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը:
Ովքեր ենք մենք
Մեր թիմը բաղկացած է գյուղատնտեսության զարգացման ոլորտում աշխատանքային փորձ ու բարձր որակավորում ունեցող հայ և միջազգային մասնագետներից: Ունենալով ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ Հայաստանի բոլոր մարզերում` մենք դեպի իրական արդյունքները կողմնորոշված կազմակերպություն ենք, որի գործունեությունը միտված է նպաստելու աղքատության հաղթահարմանը և կենսակերպի բարելավմանը Կովկասում:
Մեր հաճախորդները
Մենք աշխատում ենք ֆերմերային խմբերի, գյուղական ագրոբիզնեսների, վերամշակող ձեռնարկությունների, արտահանող և միջնորդ կազմակերպությունների հետ` գյուղացիական տնտեսություններից մինչև շուկայատեղիները:
Մեր մոտեցումը
Մենք առաջարկում ենք գյուղատնտեսության զարգացման համալիր և ինտեգրված ծառայություններ, որոնք միշտ հիմնվում են շուկայի վրա և նպատակն ունեն օգնելու ֆերմերներին: Մեր աջակցությունը խթանում է աճը, ինչպես գյուղացիական տնտեսությունների, այնպես էլ ագրոբիզնեսի մակարդակներով: Իր աշխատանքները սկսելով գյուղացիական տնտեսությունների մակարդակով` CARD-ը ցածր շահութաբերություն ունեցող ապրանքները վերածում է շահութաբեր, ավելացած արժեքով ապրանքների:
Օրինակ` կաթի արտադրության և վերամշակման բնագավառում CARD հիմնադրամը տրամադրում է փորձագիտական աջակցություն, որն ուղղված է կաթի արտադրության և հումքի որակի բարելավման համար նոր տեխնոլոգիաների ներդրմանը: ՔԱՐԴ-ն աջակցում է կաթ արտադրողների մարքեթինգային ասոցիացիաների ստեղծմանը, ինչպես նաև աշխատում է պանրագործների հետ` համագործակցության մակարդակը բարձրացնելու, միջազգային ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու, փաթեթավորման տեխնոլոգիաները բարելավելու և պիտակների դիզայնի ստեղծագործ լուծումներ առաջարկելու նպատակով: CARD-ը մշակում է ծրագրեր, որոնք նպաստում են շուկաների (տեղական շուկայից մինչև մարզային, հանրապետական և միջազգային շուկաներ) հասանելիության ընդլայնմանը և ստեղծում են ներմուծման փոխարինումը արտահանմամբ փոխարինելու հնարավորություններ:
Ամփոփ` CARD հիմնադրամն աջակցում է փոքր և միջին ձեռնարկությունների աճին` օգնելով նրանց զարգացնել իրենց մրցակցային առավելությունները շուկայական շղթայում, ինչպես նաև առաջարկում է ագրոբիզնես ծառայությունների համալիր փաթեթ Հայաստանի գյուղատնտեսության հատվածում գործող ձեռնարկություններին: