
16 Հլս 2019
Գյուղատնտեսական մեքենաների ցուցադրություն/ պրակտիկ դասընթաց
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում իրականացվեց գյուղատնտեսական մեքենաների ցուցադրություն/ պրակտիկ դասընթաց՝ արդի գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողի որակի բարելավման և պահպանման վերաբերյալ:
Մասնակիցները ծանոթացան ժամանակակից մեքենաների և համակարգերի օգտագործման և գլխավոր առավելությունների հետ։ Շեշտ էր դրվել հատկապես գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման ընթացքում իրականացվող անվտանգության պրոցեդուրաների վրա։ Քննարկվեցին մեխանիկական գութանով և փոցխով հողագործության տարբերությունները, առավելություններն ու արդյունավետությունը։ Փոձագետը կարևորեց ուշ սեզոնի վառման թերությունները։ Այս պրակտիկան վնասում է հողը և վերացնում է սննդարար նյութերը դաշտից։ Փոխարենը, ֆերմերներին ներկայացվեցին մշակաբույսերի մնացորդային կառավարման ժամանակակից ռազմավարությունները։ Հատուկ մեխանիզմներ օգտագործվեցին, որոնք հավաքում կտրատում և տեղում միավորում է մնացորդները։

