
10 Հկտ 2018
Աչաջուր համայնքում հիմնվել են Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն և Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս
Աչաջուր, ՀՀ Տավուշի մարզ. Ս.թ. հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքը նշեց ՀՀ կառավարության և միջազգային ու հայաստանյան կազմակերպությունների համատեղ ջանքերով կյանքի կոչված երկու գյուղատնտեսական մասնագիտացված կենտրոնների պաշտոնական բացումը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) ֆինանսավորմամբ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ՀԿ-ի ու «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (USAID/ARDI) ծրագրի և CARD հիմնադրամի կողմից Աչաջուր համայնքում հիմնվել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Մասնագիտացված կենտրոնն ուղղված է ոչ միայն Տավուշի մարզում խաղողագործության (այգիների աճեցում և կառավարում) զարգացմանը, այլև նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը Հայաստանում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակներում CARD հիմնադրամը Սպասարկման կենտրոնին կից հիմնել է նաև Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս: Վերջինս հարթակ կհանդիսանա խաղողագործության և գինեգործության ոլորտի արդի տեխնոլոգիաների և միջազգային փորձի կիրառման և տարածման համար:
Կենտրոնի հագեցվածությունն ապահովվել է USAID/ARDI ծրագրի կողմից, իսկ նախաձեռնության տեխնիկական աջակցությունը ցուցաբերվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:
CARD հիմնադրամի այս երկու նախաձեռնությունները միտված են զարգացնելու խաղողագործությունը, գինեգործությունը և տուրիզմը Տավուշի մարզում։ CARD Հիմնադրամը հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի խաղողագործության և գինեգործության ինստիտուտի հետ` ֆիլոքսերադիմացկուն խաղողի տնկանյութի համատեղ արտադրության նպատակով մասնագիտական աջակցության տրամադրման համար։ Այս գործընթացը ֆինանսավորվում է նաև Պեռնո Ռիկար խմբի Երևանի կոնյակի գործարանի կողմից։
Երկու կենտրոնների պաշտոնական բացման արարողությանը ներկա էին պաշտոնատար անձինք ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Դեբորա Գրիեզերը, Տավուշի մարզպետ պարոն Վահե Ղալումյանը:
2013 թ. օգոստոսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):
Գյուղի զարգացման արդի նախաձեռնությունը (ԱՐԴԻ/ARDI)՝ ԱՐԴԻ – ն, հնգամյա ծրագիր է, որը մեկնարկել է 2013 թ.-ի սեպտեմբերին և ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերի գյուղական համայնքներում խթանել գյուղական զբաղվածությունը` տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով: Ծրագիրն աջակցություն է տրամադրում գյուղատնտեսության երեք հիմնական ոլորտներում` կաթի վերամշակում, մրգերի վերամշակում և գյուղական զբոսաշրջություն: Ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» և «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղը:
2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համատեղ ջանքերով Աչաջուր համայնքում հիմնադրվեց գինեգործական փորձացուցադրական արտադրամաս: Միտված լինելով Տավուշի մարզում խաղողագործության ու ֆերմերային գործարարության զարգացմանը, կենտրոնն արդեն իսկ ծառայում է որպես հարթակ արդի տեխնոլոգիաների և միջազգային փորձի կիրառման և տարածման համար: Այս պահին ֆերմերներն արդեն իսկ օգտվում են կենտրոնի տեխնիկական հագեցվածությունից և մասնագիտական աջակցությունից: Նրանք շշալցնում են իրենց իսկ ջանքերով արտադրված գինին՝ միաժամանակ օգտվելով GIZ Ընկերության փորձագետ .... խորհրդատվությունից: Այցով կենտրոնում է գտնվում նաև USAID վրաստանյան գրասենյակի պատվիրակությունը:

