
14 Հկտ 2018
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների այցը` CARD
Սիրով հյուրընկալեցինք Ագրարային համալսարանի Ագրարային քաղաքականություն և խորհրդատվություն բաժնի 5-րդ կուրսի ուսանողներին: Վերջիններս խիստ հետաքրքրված էին մեր ընկերության գործունեությամբ, ուսանողների համար իրականացվող ծրագրերով և դասընթացներով, ինչպես նաև Ագրոմշակույթ պարբերականի հետ կապված աշխատանքներով: Մեր ընկերությունն արժևորում է երիտասարդ սերնդի կարողությունների զարգացումն ու վերջիններիս շրջանում գյուղատնտեսության կարևորության գիտակցության բարձրացումը, ուստի շարունակելու ենք սերտ համագործակցությունը համալսարանի հետ ու ուսանողների ներգրավումը մեր բոլոր նախաձեռնություններում:

