
16 Նոյ 2012
CARD-ը՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի կոնֆերանսին
16-Նոյեմբեր-2012
Հայաստանի պետական ագրարային համալսարանի գյուղատնտեսական մեքենաների բաժինը հոկտեմբերի 25-ին նշեց իր 75-րդ տարեդարձը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կթման, հողագործության և մրգերի չորացման նոր տեխնոլոգիաները, որոնք արդեն հասանելի են Հայաստանում։
Ոլորտում նորարարական տեխնոլոգիաները ներկայացնելու խորը փորձ ունենալով` CARD-ը նույնպես մասնակցեց միջոցառմանը։ Թիմի պատրաստված մասնագետներ՝ Արտակ Խաչատրյանը, Արեգ Ղևոնդյանն ու Կարեն Հարությունյանը, պատրաստել էին ինտերակտիվ Power Point պրեզենտացիա՝ աշխարհահռչակ այն կազմակերպությունների հետ, որոնց հետ համագործակցում է CARD-ը և ներկայացրեցին իրենց մեքենաներն ու սարքավորումները, որոնք ներառում են՝ DeLaval կթման մեքենաները, John Deere-ի տրակտորներն ու կոմբայնները, Grillo-ի գյուղատնտեսական փոքր սարքավորումներն ու մրգերի չորանցոները՝ արտադրված Հարավ-Կորեական Dongho Agrimecha ընկերության կողմից։ CARD-ի մասնագետները ընդգծեցին վերոնշյալ սարքավորումների և մեքենաների գործառնական առանձնահատկությունները, որոնք հրավիրվածների համար մեծ հետաքրքրություն առաջացրեցին։
Պրեզենտացիային հաջորդեց հարց ու պատասխանը՝ բաժնի դասախոսների և CARD-ի թիմի միջև։ Նաև առաջարկվեց այդ ժամանակակից տեխնոլոգիաների մասին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։
Բացի այդ, կոնֆերանսի մասնակիցներին բաժանվեցին ներկայացված մեքենաների և սարքավորւոմների մասին տպագրված նյութեր և բուկլետներ։

