
21 Մյս 2021
Զարգացման նոր հեռանկարներ
2021թ․ մայիսի 21-ին Yerevan Expo կենտրոնում մեկնարկեց «LOGOS EXPO» կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից կազմակերպված Սնունդ և խմիչքներ EXPO 2021, 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված էին մսամթերք, կաթնամթերք, ոչ-ալկոհոլային խմիչքներ, հանքային ջուր, թունդ խմիչքներ, գարեջուր, ծխախոտային ապրանքներ, հրուշակեղեն և այլն։
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակներում ծրագրի 8 շահառուների հնարավորություն տրվեց մասնակցելու ցուցահանդեսին՝ ներկայացնելու իրենց արտադրանքի ամբողջական տեսականին և ձեռք բերել նոր պոտենցիալ հաճախորդներ և գործընկերներ:
Շահառուների ցանկում էին Cascara ՍՊԸ, TISOK ՍՊԸ, Noyan Vaz ՍՊԸ, Maran winery, , Jraghatspanyan wines ՍՊԸ, Green Brothers ՍՊԸ և Kanach գրուպը։ Եռօրյա միջոցառումը կապեց սննդամթերքի և խմիչքների արդյունաբերության առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ձեռնարկությունների, մեծածախ և մանրածախ առևտրի, արտադրողների և մատակարարների ներկայացուցիչներին: Մասնակիցները տպավորված էին իրենց արտադրանքի նկատմամբ այդքան շատ հետաքրքրությամբ և վաճառքի ծավալներով՝ գերազանցելով իրենց բոլոր սպասելիքները: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին RED-NEO նախագծին՝ հետագա զարգացման հեռանկարների համար:

