
11 Սպտ 2021
Մասնակցություն Spirits of Armenia փառատոնին
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագիրը նպաստում է մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների աճին: Ծրագրի մեկնարկից ի վեր մի շարք գյուղական բիզնեսներ կարողացել են ծրագրի օգնությամբ բարելավել իրենց գործունեությունն ու ուրույն տեղ զբաղեցնել շուկայում: Ծրագիրը հետևողական է աջակցության տրամադրման հարցում. վերջինս չի սահմանափակվում սարքավորումների, ներդրանքի և խորհրդատվության տրամադրմամբ: Մեծ ուշադրություն է դարձվում նաև շահառուների ապրանքանիշի ճանաչելիությանը՝ ցուցահանդեսներին և փառատոններին մասնակցության հնարավորության միջոցով:
Այս անգամ ծրագրի 6 շահառու հնարավորություն ստացավ մասնակցելու խմիչքների խոշորագույն՝ Spirits of Armenia փառատոնին, որի շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունները կիսվում են իրենց արտադրանքով: Գինեգործները հանրությանը ներկայացան «Մարան», «Ջրաղացպանյան», «Կինեա», «Բերկրի», «Սթորք», «Ջիվանի» գինիներով: Նրանք նշեցին, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են շուկայական կապերի հաստատման և հայ սպառողի շրջանում ճանաչելի դառնալու առումով:

