
16 Նոյ 2021
Հյուրընկալեցինք ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին
Մեզ համար մեծ պատիվ էր մեր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ CARD-ի և հոլանդական ընկերությունների ու փորձագետների համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն և այն անգնահատելի ազդեցություն է ունեցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման վրա։ Այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համագաործակցության հեռանկարները, Հայաստան բերել հոլանդական ընթացակարգային գիտելիքները, բացել արտահանման շուկաներ, ավելի շատ ներդրումներ ունենալ Նիդերլանդներից` հաշվի առնելով Հայաստանի առավելությունները կապված բնության, բարձր դիրքի և արևի հետ։ Համոզված ենք, որ սա արդյունավետ համագործակցության ևս մեկ քայլ է, ուղղված Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ու փոփոխմանը։

