
20 Հկտ 2015
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ նոր Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն Հայրավանք համայնքում
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում հիմնել է Գյուղատնտեսական և անասնաբուժական Սպասարկման Կենտրոն (ԳԱՍԿ)։ Նոր մասնագիտացված կենտրոնը համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին կտրամադրի տեխնիկական և բիզնես օժանդակություն կենդանիների առողջության և անասնապահության հետ կապված հարցերում։
Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2015թ․-ի հոկտեմբերի 20-ին։ Բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, CARD հիմնադրամից և Հայրավանք համայնքից:
Նոր կենտրոնը կնպաստի ամբողջ համայքնում առաջավոր գյուղատնտեսական բիզնես տեխնիկայի տարածմանը։ Այն կամրապնդի տեղի ֆերմերների հմտությունները և լավագույն փորձը կփոխանցի բոլոր նրանց, ովքեր տրամադրում են գյուղատնտեսական և անասնաբուժական, ինչպես նաև անասնաբուծական և անասնապահական ծառայություններ։ Կենտրոնը նաև կնպաստի նոր շուկայական կապերի զարգացմանը և կաջակցի տեղի ֆերմերներին ֆինանսական ծառայություններ մուտք գործելու հարցում։ Կենտրոնում կանցկացվեն աշխատաժողովներ և վերապատրաստման ծրագրեր, որոնք կվարեն տեղի և օտարերկրյա մասնագետներ։ Նախատեսվում է սպասարկել Գեղարքունիքի մարզի 10 համայնքների 2,000-ից ավելի ֆերմերներին։
Սա «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ հիմնած առաջին ԳԱՍԿ-ն է։ Գեղարքունիքի մարզում երկրորդ կենտրոնի հիմնումը նախատեսվում է հաջորդ ամիս, Վարդենիս համայնքում։

