
24 Սպտ 2016
WWS ԱՄՆ ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան
Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում CARD հիմնադրամը հյուրընկալեց WWS ԱՄՆ ընկերության ներկայացուցիչներ՝ մարքեթինգի գծով նախկին տնօրեն պարոն Տոնի Եվանջելոյին և վերջինիս փոխարինող՝ պարոն Պրեստոն Ֆերնանդեսին։
CARD և WWS ընկերությունների միջև գրեթե տաս տարի շարունակվող համագործակցության արդյունքում Հայաստանի բազում տնտեսություններում առկա է գենետիկորեն բարելավված գլխաքանակ, որն ապահովում է բարձր մթերատվություն։ Հայաստանի տարբեր մարզերում գործող Գյուղատնտեսական սպասարկման կենտրոններում կիրառվում է WWS ընկերության գենետիկան՝ տավարաբուծության զարգացման նպատակով։ Ընկերության ներկայացուցիչների այցելության նպատակն էր պատկերացում կազմել արհեստական սերմնավորման տեսանկյունից ԳՍԿ-ներում տիրող իրավիճակի մասին։ Քննարկումներ էին անցկացվել նաև ազգային մակարդակով կենդանիների բարելավման համակարգի գնահատման չափանիշների սահմանման շուրջ՝ գենետիկական հատկանիշներով բարելավված ֆերմերային տնտեսությունների գրանցման և ֆերմերային ասոցիացիայի հիմնադրման նպատակով։ Մի շարք հանդիպումներ անցկացվեցին ԳՍԿ-ներում, Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժության և անասնաբուծության վարչությունում, հյուրերը հանդիպեցին նաև ՀԱԱՀ-ի Անասնաբուժության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Բավականին տպավորիչ և կարևոր էին ֆերմերային տնտեսություններ կատարած այցելությունները, որեղ արդեն իսկ առկա են F4 սերունդները/տեղական կենդանիների բարելավումից ստացված չորրորդ սերունդ/, որոնց միջին կաթնատվությունը տատանվում է 4,500-5000 լ-ի սահմաններում։
CARD-ի անձնակազմի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին ԳՍԿ-ների հետ համագործակցության շրջանակներն և վերջիններիս ռազմավարության մեջ արհեստական սերմնավորման չափաբաժինը։ Համոզված ենք, որ տարիների ընթացքում հաստատված համագործակցությունը երկու ընկերությունների միջև է՛լ ավելի կզարգանա հետագայում։

