ՄՐՑՈՒՅԹ ADA/AIR#03-10-24
«ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում ըստ կառավարության 25 հունվարի 2024 թվականի N 106-Ն որոշման (տես հավելված 2) ՀՀ բնակավայրերում սպանդանոցային կետերի փոքրաթիվ (5-8 գլուխ) կենդանիների ամենօրյա սպանդի նպատակով՝
- Անհրաժեշտ սառնարանային սառնարանային սարքավորումների ձեռքբերման/մատակարարման և տեղադրման
- Անհրաժեշտ սառնարանային սառնարանային սարքավորումների և գույքի տեխնիկական բնութագրերի տրամադրման
- Սառնարանային սառնարանային սարքավորումների անվտանգության և օգտագործման կանոնների վերաբերյալ սպանդանացային կետի անձնակազմի ուսուցումների կազմակերպման ու համապատասխան նյութերի տրամադրման
Մրցույթի սկիզբը 2024 թվականի հոկտեմբերի 3-ն է։
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել CARD հիմնադրամի գրասենյակ՝ կնքված փակ ծրարների մեջ՝ մինչև 2024թ հոկտեմբերի 10-ի ժամը՝ 15:00։ Հայտերը պետք է ուժի մեջ լինեն բացման օրից 60 օր։
Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցի հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2024թ հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 16։00-ին CARD հիմնադրամի գրասենյակում մասնակցելու ցանկություն հայտնած հայտատուների ներկայությամբ։
Դիմող կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց հարցերը՝ գրելով mushegh.khalatyan@card.am էլ. հասցեին կամ զանգահարել +37460440550 (604), +37498098799 հեռախոսահամաներին, և/կամ այցելել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գրասենյակ՝ ՀՀ ք․ Երևան 0037, Ազատության 1/21, 41 հասցեով։

