ՄՐՑՈՒՅԹ ADA/AIR#18-10-24

ՄՐՑՈՒՅԹ ADA/AIR#18-10-24 Տեխնիկական Առաջադրանք «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» համակարգի օրենքի և կառավարության որոշման մշակում, ներկայացում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն հիմնադրամը «ՀՀ-ում կենդանիների համարակալաման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, նախատեսում է ներգրավել իրավաբանական գրասենյակ, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» համապետական ծրագրի շրջանակներում կիրականացնի օրենսդրական դաշտի վերլուծություն, բացերի գնահատում և կներկայացնի ոլորտը կարգավորելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկ՝ սերտ համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ Նվազագույն որակավորման պահանջներ Դիմումատուն պետք է հանդիսանա իրավաբանական գրասենյակ ու գրանցված լինի որպես իրավաբանական անձ: Դիմումատուն պետք է նաև համապատասխանի հետևյալ նվազագույն որակավորման պահանջներին. • Առնվազն 10 տարվա իրավաբանական ծառայությունների մատուցման փորձ. • ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենքների հետ հարմոնիզացնելու փորձ. • Օրենքներ գրելու փորձ՝ նշելով հեղինակած և ընդունված օրենքները. • Պետական մարմինների հետ աշխատանքային փորձ. • Գյուղատնտեսության բնագավառի գիտելիքներ ու աշխատանքային փորձ. • Թիմի անդամները պետք է գերազանց տիրապետեն անգլերեն լեզվին: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը nazeli.grigoryan@card.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն. 1. Տեխնիկան առաջարկ, որը պետք է պարունակի դիմնումատուի ու թիմում ներգրավվող աշխատակիցների նվազագույն որակավորման պահանջներին համապատասխանության մասին տեղեկատվություն ու ապացույցներ` կցելով նաև թիմի անդամների ինքնակենսագրականները (CV). 2. Մեթոդաբանական առաջարկ, որը պետք է ներկայացնի այն մեթոդաբանությունը, որը դիմումատուն առաջարկում է կիրառել ծառայությունները մատուցելիս. 3. Ֆինանսական առաջարկ` արտահայտված ՀՀ դրամով: Վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն լեզուներով: Մատուցվելիք ծառայությունների ժամկետը 6 ամիս է: Հաղթողը կորոշվի տեխնիկական, մեթոդաբանական ու ֆինանսական առաջարկների համակցությամբ:

ANNOUNCEMENT

Vocational Training for Farmer...

01.08.2022

JOBS

The last vacancy