ՄՐՑՈՒՅԹ ADA/AIR#03-25

ՄՐՑՈՒՅԹ ADA/AIR#03-25 «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից ֆինանսավորվող «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի իրականացման շրջանակում հայտարարում է՝ «Թիմերի և մարդկանց առաջնորդում» թեմայով ուսուցման կազմակերպման ծառայության մատակարարի ընտրության մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, որոնք ունեն նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցութային փաթեթների էլեկտրոնային տարբերակները տեղակայված են նաև www.card.am կայքում: Մրցույթի հաղթող է ճանաչվելու մրցույթի որակավորման չափանիշներին առավելագույնս համապատասխանող մասնակիցը:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել CARD հիմնադրամի գրասենյակ՝ կնքված փակ ծրարների մեջ մինչև 11 հուլիսի, 2025թ., ժամը 12:00-ը։ Հայտերը պետք է ուժի մեջ լինեն բացման օրից 10 օր։

Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցի հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2025թ. հուլիսի 11-ին, ժամը՝ 15։00-ին, CARD հիմնադրամի գրասենյակում մասնակցելու ցանկություն հայտնած հայտատուների ներկայությամբ:

ANNOUNCEMENT

Vocational Training for Farmer...

01.08.2022

JOBS

The last vacancy