Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում

ՕԺԱՆԴԱԿՈՂ՝

Նկարագրություն

Երկիր/ Տարածաշրջան

Հայաստան/ Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Տավուշ, Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր, Սյունիք

Ծրագրի իրականացման համար նախատեսված ժամանակաշրջան

1 դեկտեմբեր, 2021թ – 31 մայիս, 2025թ

Գյուղատնտեսությունը կարևոր դերակատարում ունի Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: 2018թ Հայաստանի բնակչության գրեթե 37%-ը ապրում էր գյուղական բնակավայրերում, իսկ ընդհանուր աշխատուժի 1/3-ը՝ զբաղվում  գյուղատնտեսությամբ։ Գյուղերում բնակվում էին շուրջ 230.000-250.000 ընտանիքներ։ Երկրի ընդհանուր աշխատուժի մոտավորապես 1/3-ը զբաղված էր գյուղատնտեսությամբ։

Կենդանիների համարակալումն ու հաշվառումը սննդի անվտանգության, կենդանիների առողջության և անասնաբուծության համակարգերի հիմքն են հանդիսանում։ Այդ իսկ պատճառով կա աճող մեծ պահանջ նույնականացնելու թե՛ կենդանիներին, թե՛ կենդանական ծագման սննդամթերքը՝ արտադրությունից մինչ սպառում։ Անասնաբուծության, սննդի անվտանգության, կենդանիների առողջության (ներառյալ զոոնոզ հիվանդությունները) խնդիրների լուծման գործիքներն են կենդանիների համարակալումն ու հետագծելիությունը։ Այս գործիքները կարող են զգալիորեն բարելավել այնպիսի գործողությունների արդյունավետությունն, ինչպիսիք են հիվանդությունների բռնկումների և սննդի անվտանգության միջադեպերի կառավարումը, պատվաստումային ծրագրերը, անասնաբուծությունը, հսկողությունը, վաղ արձագանքման և ծանուցման համակարգերը։ Դրանք կարող են բարելավել նաև կենդանիների տեղաշարժի վերահսկումը, զննումը, հավաստագրումը, արդար գործարարությունն ու անասնաբուժական դեղերի, կերերի և թունաքիմիկատների օգտագործումը ֆերմայում, կենդանիների և կենդանական ծագման մթերքների, կենդանիների բարեկեցության և արդյունավետության հետագծելիությունը։

Բոլոր վերը նշված գործոնները էական ազդեցություն կունենան տնտեսական զարգացման վրա՝ ստեղծելով նոր առևտրային հնարավորություններ, ինչպես նաև կբարելավեն արտադրության որակը, կենդանիների արտադրողականությունը և կենդանական ծագման մթերքների արտահանումը, ֆերմայի եկամուտները և սպառողների առողջությունը ամբողջ երկրում։

Ընդհանուր առմամբ երկրի բոլոր շահագրգիռ կողմերի մոտ առկա է ԿՀՀ համակարգի վերաբերյալ փորձի պակաս։ Փորձի պակաս պետական պաշտոնյաների շրջանում, ովքեր պատասխանատու են կենդանիների համարակալման և հաշվառման կայուն համակարգի նախագծման և շահագործման համար։ Անասնաբույժների շրջանում առկա է համակարգի իրագործման գիտելիքի ու հմտության պակաս, իսկ ֆերմերների ու սպառողների շրջանում՝ իրազեկվածության պակաս համակարգի առավելությունների վերաբերյալ։

ՔԱՐԴ-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցելով, մշակել է համակարգ, որը կաջակցի շահառուների պահանջների ու կարիքների վրա հիմնված գործառական և կայուն համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը։ Առաջարկվող ԿՀՀ համակարգը արտադրողներին հնարավորություն կտա արտադրել ավելի մեծ քանակի անվտանգ մթերքներ և մուտք գործել նոր միջազգային շուկաներ։ Դա կնպաստի սննդամթերքի անվտանգ  տեղաշարժին արտակարգ իրավիճակների պայմաններում։ Այն հնարավորություն կտա պետական և մասնավոր գործակալություններին վերահսկել կենդանիների տեղաշարժը, ինչպես նաև կատարելագործել կենդանիների առողջության և տոհմային գործի վարումը։

Առաջարկվող ծրագրի երկարաժամկետ ազդեցությունն է կենդանիների առողջության բարելավումը, սննդի անվտանգությունը, ավելի բարձր արտադրողականությունը, առևտուրն ու ֆերմերների եկամուտը։

Այս ազդեցությանը հասնելու համար, ծրագիրը ենթադրում է հետևյալ արդյունքը՝

Կայուն և գործող  համազգային ԿՀՀ համակարգի ներդրում։

Ծրագրի իրականացումն ակնկալում է հետևյալ 4 արդյունքները`

1. ԿՀՀ համակարգի ոլորտում բարելավված կարգավորող դաշտ և դրա արդյունավետ կիրառում։

2. Բարելավված ենթակառուցվածք` ԿՀՀ համակարգի հարմար, գործածական, պարզ և կայուն օգտագործումը դյուրացնելու համար։

3. Պետական պաշտոնյաների, անասնաբույժների և  ֆերմերների տեխնիկական և կազմակերպչական կարողությունների ուժեղացում ԿՀՀ, սննդի անվտանգության, ֆերմայի կառավարման, անասնաբուծության, շրջակա միջավայրի պաշտպանության և կենդանիների բարեկեցության/պաշտպանության ոլորտներում։

4. Ընդլայնված հնարավորություններ կանանց համար՝ ծանոթանալու  տնտեսական, աշխատանքային ու մարդու իրավունքներին։