29 հուլիս, 2022թ.
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը (CARD)
«Ավստրիական զարգացման գործակալության» (ADA) կողմից ֆինանսավորվող « ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում » ծրագրի իրականացման շրջանակում հայտարարում է՝ Դյուրակիր համակարգիչներ և համակարգչային պարագաներ մատակարարելու մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, որոնք ունեն համակարգիչներ մատակարարելու առնվազն 3 տարվա փորձ, բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին, ունեն նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Մրցույթային փաթեթները կարելի է ձեռք բերել CARD հիմնադրամի գրասենյակից ՝ ՀՀ ք. Երևան, Ազատության 1/21-40 հասցեով ՝ ներկայացնելով կազմակերպության պետռեգիստի վկայականի պատճեն մինչև ս.թ.-ի օգոստոսի 8-ը ժամը 17:00:
Փաթեթների էլեկտրոնային տարբերակները տեղակայված են նաև www.card.am կայքում: Մրցույթի հաղթող է ճանաչվելու մրցույթի որակավորման չափանիշներին առավելագունս համապատասխանող մասնակիցը:
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել CARD հիմնադրամի գրասենյակ՝ կնքված փակ ծրարների մեջ մինչև 12 օգոստոս, 2022թ., ժամը 12:00-ն Հայտերը պետք է ուժի մեջ լինեն բացման օրից 10 օր։
Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցի հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2022թ. Օգոստոսի 12-ին, ժամը 14։00-ին CARD հիմնադրամի գրասենյակում մասնակցելու ցանկություն հայտնած հայտատուների ներկայությամբ։