Մրցույթ AIR#02-22

«Ագրոբիզնեսի      և      գյուղի      զարգացման      կենտրոն»      հիմնադրամը      (CARD) «Ավստրիական զարգացման գործակալության» (ADA) կողմից ֆինանսավորվող « ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում » ծրագրի իրականացման շրջանակում հայտարարում է՝ Դյուրակիր համակարգիչներ և համակարգչային պարագաներ մատակարարելու  մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, որոնք ունեն համակարգիչներ մատակարարելու առնվազն 3 տարվա փորձ, բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին, ունեն նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցույթային փաթեթների էլեկտրոնային տարբերակները տեղակայված են նաև www.card.am կայքում: Մրցույթի հաղթող է ճանաչվելու մրցույթի որակավորման չափանիշներին առավելագունս համապատասխանող մասնակիցը:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել CARD հիմնադրամի գրասենյակ՝ կնքված փակ ծրարների մեջ մինչև 20  հոկտեմբերի,  2022թ.,  ժամը  12:00-ը  Հայտերը  պետք  է  ուժի մեջ լինեն բացման օրից 10 օր։

Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցի հայտերի բացմանը, որը տեղի կունենա  2022թ. Հոկտեմբերի 20-ին, ժամը 14։00-ին CARD հիմնադրամի գրասենյակում մասնակցելու ցանկություն հայտնած հայտատուների ներկայությամբ։

ANNOUNCEMENT

Vocational Training for Farmer...

01.08.2022