«Աջակցություն տնայնագործ գինեգործության զարգացմանն ու գինեգործության ոլորտում մատուցվող ծառայությունների ներդրմանը Տավուշի մարզում»

ՕԺԱՆԴԱԿՈՂ՝

Ս․թ․ Ապրիլի 30-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն տնայնագործ գինեգործության զարգացմանն ու գինեգործության ոլորտում մատուցվող ծառայությունների ներդրմանը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում` Այգեհովիտ, Աչաջուր և Ենոքավան համայնքների ֆերմերներն շշալցրեցին իրենց իսկ ջանքերով արտադրված գինին՝ օգտվելով կենտրոնի (Այգեպան) տեխնիկական հագեցվածությունից և մասնագիտական աջակցությունից։ Վերջինս կատարվել է GIZ ընկերության փորձագետ Ռեյներ Ռուտիգերի անմիջական հսկողության ներքո։