Ւնստիտուցիոնալ նկարագիր
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը հայաստանյան կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2005թ.-ին` որպես ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդ :
CARD-ի առաքելությունն է աջակցել ֆերմերներին ու ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով, որը կհանգեցնի գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը և այդ կերպ կնպաստի աղքատության հաղթահարմանը:
CARD-ը մշակում և իրականացնում է զարգացմանն աջակցող ծրագրեր, որոնք հաջողությամբ հասցեագրում են կայուն աճի այնպիսի առաջնահերթ կարիքներ, ինչպիսիք են` ա) արդի գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման խթանում, բ) աջակցություն գյուղ. մթերքների վերամշակմանը և ներքին ու արտահանման շուկաների համար մրցունակ սննդամթերքի արտադրության զարգացմանը, գ) սննդի ապահովության և անվտանգության խթանում` արտադրության, վերամշակման և սպասարկման մակարդակներով, դ) աջակցություն գյուղատնտեսական կենդանիների գենետիկական հատկանիշների, առողջության և պահվածքի գործելակերպերի բարելավմանը, ե) աջակցություն հանրապետական մակարդակով նոր քաղաքականությունների և կանոնակարգերի մշակմանը:
CARD-ը ստանձնել է գյուղական համայնքների կարողությունները զարգացնելու և շուկայում հայկական գյուղմթերքների իրացմանը խթանելու պարտավորվածություն: Այսօր, CARD-ի շահառու հաճախորդների բազան կազմում է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց զգալի մասը:
CARD-ի հաջողության հիմնական գրավականներից է բարձր որակավորում ունեցող տեղական մասնագետներից կազմված աշխատակազմը և միջազգային խորհրդատուների շարունակական տեխնիկական աջակցությունը: Ավելի քան մեկ տասնամյակ ՔԱՐԴ-ն իրականացնում է դեպի արդյունքները կողմնորոշված ծրագրեր` կուտակելով տվյալ բնագավառում կիրառվող լավագույն փորձը, որն այնուհետև կիրառվում է Հայաստանի գյուղատնտեսության տարբեր ոլորտներում: Տարիների ընթացքում բազմաթիվ ամերիկյան համալսարաններ (՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք հովանավորվում են դաշնային իշխանությունների կողմից` առանձին նահանգներին հող հատկացնելու և դրանց վաճառքից գոյացած հասույթները համալսարաններին ուղղելու միջոցով) և մասնավոր հատվածի մասնագետներ` հայ փորձագետների հետ համատեղ, տեխնիկական և խորհրդատվական աջակցության միջոցով իրենց ներդրում են կատարում ինչպես ՔԱՐԴ-ի, այնպես էլ նրա հաճախորդների կարողությունների զարգացման գործում:
Գործունեություն
ՓՄՁ զարգացման ծրագիր` ռազմավարական գյուղական շրջանների համար
- Գյուղական շրջաններում ագրոբիզնեսի խթանում և աջակցություն:
Գյուղական համայքներում շուկայական ենթակառուցվածքների զարգացում
- Սառնարանային արժեշղթայի ցանցի զարգացում
- Հետբերքահավաքային և պտուղ-բանջարեղենի փաթեթավորման գործընթացների բարելավում
- Տարածաշրջանային շուկայատեղիների զարգացում` մեծածախ և ճանապարհամերձ շուկաներ
- Տարածաշրջանային գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպում:
Գյուղատնտեսության արդյունավետության բարելավում և արտադրության աճ
- Աջակցություն անասնաբուծության/անասնապահության և բուսաբուծության հատվածներին գյուղացիական տնտեսությունների մակարդակով` հետագա վերամշակման և իրացման համար արտադրանքի որակը բարելավելու նպատակով
- Հողագործության գործիքների/սարքավորումների, մշակաբույսերի նոր տեսակների և գյուղատնտեսական կենդանիների բարձր արտադրողականությամբ գենետիկ ցեղատեսակների ներկայացում` արտադրության որակը բարելավելու նպատակով
- Անասնաբուժական և կենդանիների առողջության կառավարման համակարգերի բարելավում գյուղական շրջաններում:
Շուկայի հետազոտություն
- Շուկայի հետազոտությունների իրականացում և արդյունքների մասին հաշվետվությունների կազմում, Հայաստանի և արտերկրի սննդամթերքի ապրանքային շուկաների վերլուծությունների իրականացում
- Ագրոբիզնեսների համար բիզնես և մարքեթինգային պլանների մշակում
- Ագրոբիզնեսների համար տեղական և միջազգային շուկաներում գովազդային և խթանման արշավների/միջոցառումների կազմակերպում և իրականացում:
Ապրանքի/արտադրանքի մշակում
- Նոր ապրանքի/արտադրանքի մշակում և զարգացում
- Արտադրական գծի դիվերսիֆիկացիա և առկա արտադրատեսակների ընդլայնում` շուկայի պահանջարկի և առկա տեխնոլոգիաների հիման վրա:
Սննդի որակի հսկողություն և ապահովում
- Սննդի անվտանգության միջամտությունների ծրագրերի մշակում և իրականացում` սննդի մշակման և վերամշակման, ինչպես նաև հանրային առողջության բարելավման նպատակով
- Մսամթերքի, կաթնամթերքի, պտուղ-բանջարեղենի վերամշակման բնագավառներում «Պատշաճ արտադրական պրակտիկաներ» (GMP/ՊԱՊ), «Վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր» (ՎՎՀԿԿ/HACCP) և Որակի կառավարման ապահովման այլ մեթոդների իրականացում:
- Սննդամթերքի փորձաքննության նոր լաբորատորիաների ստեղծում կամ առկա լաբորատորիաների հզորացում:
Արտադրանքի խթանում և շուկայի զարգացում
- Գովազդային/խթանման նյութերի մշակում` խառը մեդիա միջոցների օգտագործման միջոցով (օրինակ` ինտերնետ, Հայկական սննդամթերքի կատալոգ, ընկերությունների և ապրանքների մասին տեղեկություններ), ինչպես նաև արտահանողների և տարբեր երկների գնորդների միջև կապերի հաստատում
- Աջակցություն տեղական ագրոբիզնեսների մասնակցությանը միջազգային ցուցահանդեսներում, սննդամթերքի տոնավաճառներում և այլ իրադարձություններում:
Ովքեր ենք մենք
Մեր թիմը բաղկացած է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձ ունեցող հայ և միջազգային զարգացման մասնագետներից: Մենք դեպի իրական արդյունքները կողմնորոշված կազմակերպություն ենք, որի գործունեությունը միտված է նպաստելու Հայաստանում աղքատության հաղթահարմանը և գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Մեր հաճախորդները
Մենք աշխատում ենք ֆերմերային խմբերի, գյուղական ագրոբիզնեսների, գյուղ.մթերքներ վերամշակող ձեռնարկությունների և միջնորդ կազմակերպությունների հետ` գյուղացիական տնտեսությունից մինչև շուկայատեղի:
Մեր մոտեցումները
- Իրականացնել ծրագրերը` էթիկայի բարձր նորմերին համապատասխան
- Տրամադրել լուծումներ հաճախորդներին` նրանց աշխատանքը թեթևացնելու և գործունեությունն առավել արդյունավետ ու նվազ ծախսատար դարձնելու նպատակով:
- Տրամադրել լավագույն և արդի նորարարական ապրանքներ
- Աշխատանքի ընդունել լավագույն մարդկանց/մասնագետներին և վերաբերվել նրանց պատշաճ կարգով
- Լավ օրինակ ծառայել այլ կազմակերպությունների համար
- Դարձնել մեր գրասենյակը, համայնքը և երկիրը ապրելու համար ավելի լավ վայր` փոխանցելով գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտում մեր կուտակած յուրահատուկ փորձն ու գիտելիքները տեղական համայնքներին և բնակչությանը:
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ
CARD հիմնադրամն իրականացնում է ծրագրեր Հայաստանի բոլոր մարզերում:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
CARD հիմնադրամը տրամադրում է ծառայություններ, ընթացիկ խորհրդատվություն և ուսուցում հետևյալ ոլորտներում և արժեշղթաներում`
-Անասնաբուծություն
-Կենդանիների առողջություն
-Կաթի և կաթնամթերքի արտադրություն
-Գինիների արտադրություն
-Գյուղատնտեսությանն առչնվող ծրագրերի կառավարում
-Սննդի անվտանգություն/ՎՎՀԿԿ-ի ներկայացում
-Ջերմոցային տնտեսությունների կառավարման նոր տեխնոլոգիաներ
-Նոր տեխնոլոգիաների ներկայացում պտղաբուծության ոլորտում
-Մրգերի վերամշակում /չորանոցներ/
-Գյուղացիական տնտեսությունների մեխանիզացիա:
Ուսուցողական դասընթացները կազմակերպվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
CARD -ի աշխատակազմը շարունակաբար բարելավում է իր կարողությունները` վերապատրաստման տարբեր դասընթացներում մասնակցության և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով:
Ձեռքբերված գիտելիքները փոխանցվում են տեղական ֆերմերներին և բիզնեսներին` շարունակական հիմունքներով:
CARD հիմնադրամը համագործակցում է մեծ թվով հայաստանյան կազմակերպությունների հետ` նրանց փոխանցելով կուտակված փորձն ու գիտելիքները:
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՔԱՐԴ-ի ծրագրերն իրականացվում են հետևյալ հիմնական բաժինների կողմից` Ագրոբիզնես և մարքեթինգ, Գյուղի զարգացում և Սննդի ապահովություն:
ՔԱՐԴ հիմնադրամն ունի նաև Ֆինանսների և ադմինիստրատիվ բաժիններ:
Բացի այդ, ՔԱՐԴ-ն իրականացնում է հատուկ ծրագրեր թիրախային ոլորտներում, օրինակ` «Կենդանիների առողջություն» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀԶԳ-ի համագործակցությամբ:
Իր ծառայությունները ֆերմերների և ագրոբիզնեսների ավելի լայն շրջանակին հասանելի դարձնելու համար ՔԱՐԴ հիմնադրամը ստեղծել է երկու շահույթ հետապնդող կազմակերպություններ:
2006 թվականին հիմնադրվեց ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ն, որը մասնագիտացված է բարձրորակ գյուղատնտեսական ապրանքների/անհրաժեշտ պարագաների մատակարարման գործում, օրինակ` սերմեր, կաթնամթերքի բաղադրիչներ, խոշոր եղջրավոր անասունների սերմնահեղուկ, վնասատուների և հիվանդույթունների դեմ պայքարի միջոցներ, որոնք անվնաս են շրջակա միջավայրի համար, ինչպես նաև գյուղատնտեսական գործիքներ, սարքավորումներ, մեքենաներ և այլն:
ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ն բարձր որակի ապրանքների, նոր տեխնոլոգիաների և նորարար լուծումների ոլորտներում կուտակած իր փորձն ու փորձառնությունները փոխանցում է Հայաստանի մարզերի շահագրգիռ կազմակերպություններին/գործակալներին, ֆերմերներին և ագրոբիզնեսներին:
2008 թվականին ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ն բացեց օրգանական ապրանքների խանութ:
2008 թ.-ին հիմնադրվեց ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում գյուղացիական տնտեսություններին, վերամշակող ձեռնարկություններին, արտահանող ընկերություններին և գյուղատնտեսության ոլորտում ներգրավված այլ կառույցներին: ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտի ֆինանսավորումն ուղղված է գյուղատնտեսական արժեշղթաներին:
Ընդհանուր առմամբ, հիմնադրամն ունի թվով 60 աշխատող:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
Վերջին յոթ տարիներին CARD-ը մշակել և իրականացրել է գյուղի զարգացման և մարքեթինգի աջակցության ծրագրեր` 15 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:
Գործընկերներ
-Համաշխարհային Բանկ
-Վորլդ Վիժն
-Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ
-ՄԱԿ ԶԾ
-Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալություն (SDC)
-CARE Ւնթերնեշնլ
-CiDA/ Վրաստան
-Ավստրիայի զարգացման գործակալություն
-Հայկական զարգացման գործակալություն
-ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
-Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան
-Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ
-UMCOR (Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտե)
-PUM (Նիդեռլադների ավագ փորձագետներ» հիմնադրամ)
-ACDI VOCA (ԱՄՆ)
-Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամ
Բիզնես գործընկերներ
CARD -ը համագործակցում է գյուղատնտեսական սարքավորումներ և ներդրանքներ արտադրող ավելի քան 50 առաջատար ընկերությունների հետ, որոնք հիմնականում տեղակայված են Եվրոպայում և ԱՄՆ-ում:
CARD -ի օրգանական ապրանքների խանութը համագործակցում է Եվրոպայի ավելի քան 20 օրգանական ապրանքներ արտադրող ընկերությունների հետ:
Հաճախորդներ
Աջակցություն է ցուցաբերվել շուրջ 10 գինու գործարաններին, որի շրջանակներում շահառու խաղողագործների թիվը կազմել է ավելի քան 1500
Ավելի քան 3000 շահառուներ մասնակցել են սննդի անվտանգության պահանջների թեմաներով դասընթացների. սննդի վերամշակման 7 ձեռնարկություններ նախաձեռնել են CARD -ի միջամտության միջոցով ՎՎՀԿԿ ծրագրեր մշակելու նախաձեռնություն
Աջակցություն է տրամադրվել կաթնամթերքի վերամշակման 40 ընկերություններին` նոր տեխնոլոգիաների ներկայացման/ներդրման ոլորտում և շուկայավարման նախաձեռնություններում
Գյուղատնտեսական կենդանիների խնամքի, պահվածքի և գենետիկական հատկանիշների բարելավման թեմաներով դասընթացներին մասնակցել են 1500 ֆերմերներ
Աջակցություն է տրամադրվել 150 ջերմոցային տնտեսություններին` նոր սորտերի բարձրորակ սերմերի աճեցման, կենսաբանական պայքարի ու փոշոտման նոր տեխնոլոգիաների ներկայացման ոլորտներում
Պտղաբուծությամբ զբաղվող ավելի քան 1000 ֆերմերներ մասնակցել են դասընթացների և ստացել են աջակցություն նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում
Աջակցություն է տրամադրվել ավելի քան 10 չորանոցների սեփականատերերին: