Այծաբուծության զարգացման ծրագիր
Այծաբուծության զարգացման ծրագիրը (ԱԶԾ) մեկնարկել է 1999 թվականին` ՔԱՐԴ հիմնադրամի իրավանախորդ ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) կողմից` Հայաստանում կաթնատու այծերի բուծման, այծաբուծության զարգացման և այծաբուծական մթերքների իրացման համար անկախ և տնտեսապես կենսունակ միջոցների ստեղծմանն աջակցելու, կամ այլ խոսքերով, տեխնոլոգիայի փոխանցման նպատակով:
ԱԶԾ-ը նպաստում է Հայաստանի տարբեր շրջաններում հարյուրավոր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը գործազրկության բարձր մակարդակ արձանագրած շրջաններում:
ԱԶԾ -ը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1) «ԱՐԻԴ» այծաբուծական կենտրոն (ք. Եղեգնաձոր, Վայոց Ձորի մարզ)
- Ծառայություններ
- վարձակալության հիմունքներով տոհմային այծերի տրամադրում` տեղական ցեղատեսակների գենետիկական հատկանիշների բարելավման նպատակով
- արհեստական սերմնավորում
- ցեղատեսակների գրանցում
- անասնաբուժական ծառայություններ կոոպերատիվների համար
- սարքավորումների պահպանություն/վերանորոգում, վերազինում/ պանրի գործարանների համար
- Հետազոտական ծրագրեր
- այծերի բուժում և գենետիկական հատկանիշների բարելավում
- զտարյուն և խառնածին այծերի կաթնատվության համեմատություն
- տզային վարակի և տզերի կողմից տարածվող հնարավոր հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ
- զտարյուն և խառնածին այծերի աճի և կարկասի հատկանիշների համեմատություն
- Տեխնիկական աջակցություն ֆերմերներին, ագրոբիզնեսներին և գյուղատնտեսական հաստատությունների ուսանողներին
- պատշաճ կերակրում
- կթի գործընթացների ճիշտ կազմակերպում
- գենետիկական հատկանիշների բարելավում
- արոտավայրերի կառավարում
- կենդանիների առողջություն և հիվանդությունների կանխարգելում
- պահվածքի կառավարում
- կոոպերատիվ և ֆինանսական կառավարում
- փոքր ձեռնարկությունների զարգացում
- պանրի արտադրության և կաթի մշակման տեխնոլոգիաներ:
ԱՄՆ-ից ներմուծված ավելի բարձր արտադրողականություն ունեցող կաթնատու այծերի հետ հաջորդող սերնդային տրամախաչման արդյունքում այծի կաթի արտադրությունը միջին օրական 1 լիտրից ավելացել է մինչև 2.5լ:
Տեղական ցեղատեսակ Քաշ` 35-45կգ Արտադրողականություն` 120-180լ Իմունիտետ` բարձր |
||
→ | Խառնածին «Եղեգ» Քաշ` 40-50կգ Արտադրողականություն` 280-400լ Իմունիտետ` բարձր |
|
Զտարյուն (Saanen, Alpine, Nubian, Toggenburg) Քաշ` 50-65կգ Արտադրողականություն` 600-900լ Իմունիտետ` ցածր |
2) Կաթի արտադրության և իրացման սպառողական 7 կոոպերատիվների ստեղծում (Հայաստանի տարբեր շրջանների 7 գյուղերում), որոնք
- մշակում են մեծ թվով փոքր գյուղացիական տնտեսություններից մթերած այծի կաթը
- ունեն անհրաժեշտ սարքավորումներով հագեցած կաթի մթերման կայաններ:
3) Կաթի մթերման 11 կայաններ (Հայաստանի 3 մարզերի գյուղեր), որոնք
- մթերում են ավելի քան 4500 գլուխ այծի կաթ` ավելի քան 100 գյուղացիական տնտեսություններից
- ունեն սառը պահպանության տարաներ:
4) Այծի պանրի արտադրամասեր (Հայաստանի տարբեր շրջանների 7 գյուղերում)
- Արտադրում են այծի պանրի տարբեր տեսակներ (օրինակ` «ֆետա» տեսակի պանիր ձեթի մեջ, «ֆետա» տեսակի պանիր աղաջրում, հորած պանիրներ, «Tomme», «Լակտիկ» և «Գլաձոր» պանիրներ):
5) Երիտասարդական ծրագրեր (Վայոց Ձորի մարզի 6 երիտասարդական ակումբներ)
- Կրթական, ուսուցողական դասընացների և այծերի խնամքին վերաբերող այլ միջոցառումների կազմակերպում ՔԱՐԴ-ի երիտասարդական ակումբների համար: