Խոտաբույսեր զարգացման համար (HEGO)

ՕԺԱՆԴԱԿՈՂ՝

Ծրագրի դոնոր։  ԵՄ Սևծովյան ավազանի երկրների համագործակցության ծրագիր

Ծրագրի տևողությունը։  01․07․2020 – 31․12․2022

Ծրագրի առաջատար գործընկեր։  Հալկիդիկի Ս․Ա․ Զարգացման Ասոցացիա

Ծրագրի իրականացման երկրներին (Հունաստան, Մոլդովա, Վրաստան և Հայաստան), որոնք  հարուստ են կենսաբազմազանությամբ և խոտաբույսերի էնդեմիկ տեսակների մեծ քանակով, միավորում են բույսերից դեղեր ստանալու և  սննդի բնագավառում պատմական ավանդույթները: Այնուամենայնիվ, վայրի բույսերի, այդ թվում՝ վտանգված և էնդեմիկ տեսակների գերշահագործումը, վայրի հավաքի իրականացման ոչ պատշաճ մեթոդների կիրառումը և վայրի խոտաբույսերի արագ աճող պահանջարկը  /մինչև 2025թվականը՝ ըստ վերջին ուսումնասիրությունների/ հանգեցնում է վայրի բույսերի անկանոն  օգտագործման և  տվյալ ոլորտի արդտադրության արդյունավետության նվազման։ Վերոնշյալ բնապահպանական և սոցիալ-տնտեսական  ռիսկերի արդյունքում խաթարվում է ծրագրի իրականացման երկրների ՝ հատկապես հարուստ կենսաբազմազանություն ունեցող տարածքներում ապրող բնակչության, օրինակ՝ լեռնային բնակավայրերի բնակչության  պարզ և կայուն ապագան։ «Խոտաբույսեր զարգացման համար» ծրագրի կարևորագույն  նպատակներից մեկը Ծրագրի իրականացման երկրներում բուսական արտադրանքի արտադրական մոդելի բարելավումն է, ինչը դրական ազդեցություն կունենա բույսերի արտադրությամբ զբաղվող ոլորտի տնտեսական և բիզնես առաջընթացի վրա՝ ոչ ուղղակիորեն հանգեցնելով գործընկեր երկրներներում էնդեմիկ տեսակների  կենսաբազմազանության պահպանմանն ու կանոնավոր գործածմանը ։

«Խոտաբույսեր զարգացման համար» ծրագիրը վերոնշյալ մարտահրավերներին կանդրադառնա ոլորտի ուսումնասիրության և այնուհետև կայուն հավաքման և խոտաբույսերի կուլտիվացիոն արտադրության վերաբերյալ նոր դասընթացների մշակման և դրանց գործածության մեջ դնելու մեթոդով։ Մասնավորապես՝

  • ֆերմերների շրջանում տեղեկատվական և կրթական դասընթացների կազմակերպում, որի նպատակը վայրի հավաքի սահմանափակումն ու գյուղատնտեսական նոր՝ հատկապես բարձր արժեք ունեցող վայրի բույսերի  մշակությունն է (այս պարագայում արտադրական շղթա կներմուծվեն նաև վտանգված և էնդեմիկ տեսակները)
  • Ֆերմերներին գյուղատնտեսական ձեռնարկությունների, առևտրի և խոտաբույսերից ստացված արտադրանքի որակի նոր մարտահրավերների  մասին տեղեկատվություն տրամադրում
  • Բիզնեսի ոլորտում հետազոտական կազմակերպությունների հետ ցանցային կապերի ստեղծում՝  սննդի արդյունաբերության, դեղագործության և կոսմետիկայի արտադրության  բնագավառներում մշակային նոր, հատկապես՝  էնդեմիկ տարատեսակների համար պոտենցիալ շուկայի ձեռքբերման նպատակով
  • ՏՀՏ (տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների) և Շուկայավարման և Բրենդավորման Ռազմավարությունների մեթոդով ԵՄ Սևծովյան ավազանի Ծրագրի մասնակից երկրների միջև բուսական արտադրանքի  բազմակողմանի միջազգային առևտրային կապերի հաստատում
  • Գյուղատնտեսական ձեռնարկությունների՝ գյուղատնտեսության ոլորտում դրամաշնորհային և ներդրումային ծրագրերի, ինչպես նաև կլաստերների ստեղծման նախաձեռնությունների հասանելիության բարելավում

Ծրագրի ընդհանուր նպատակը խոտաբույսային արտադրանքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների արդիականացումը,  բարձր արժեք ունեցող տարատեսակ բույսերի մշակության խթանումն ու ԵՄ Սևծովյան ավազանի Ծրագրի մասնակից երկրների համար բուսական արտադրանքի  բազմակողմանի միջազգային առևտրային հնարավորությունների ընդլայնումն է։ Ծրագրի վերոհիշյալ նպատակները կհանգեցնեն համապատասխան ոլորտում գյուղատնտեսական  գործունեության դիվերսիֆիկացիայի, ՏՀՏ-ի գործածման միջոցով տեղաբնիկ բնակչության կողմից տվյալ տարածքների բուսականության պատշաճ շահագործման, խոտաբույսային ապրանքների մշտական առևտրային թե՛ լոկալ, թե՛ արտասահմանյան նոր ցանցերի և կապերի ստեղծման և զարգացման։

Ծրագրի թիրախային խմբերն են․

  • Տվյալ ոլորտում գործունեություն ծավալող գործակալություններ (օր․ հետազոտական կենտրոններ)
  • Հասարակական կազմակերպություններ
  • Կրթական և վերապատրաստման կենտրոններ և դպրոցներ
  • ՓՄՁ - ներ
  • Բիզնեսի աջակցման կազմակերպություններ
  • Խոտաբույսերի հավաքով և մշակությամբ զբաղվող կազմակերպություններ
  • Բարձրագույն կրթական և հետազոտական կազմակերպություններ: