
17 Հնվ 2021
Աշխատանքային պրակտիկա ՔԱՐԴ խմբում
CARD հիմնադրամը ևս, միանալով Հալէպ Հայրենակցական Բարեսիրական ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ-ի համատեղ ծրագրին, սիրով հնարավորություն տվեց Արցախից Երևան տեղափոխված երիտասարդներին անցնել վարձատրվող պրակտիկա CARD խմբում։ Պրակտիկային մասնակցեցին Լինա Լալայանը՝ «Ագրիկոնցեպտ» կազմակերպությունում, Ֆլորա Չիլինգարյանը՝ ծրագրերի իրականացման բաժնում և Գոհար Ղուլյանը՝ ֆինանսավարչական դեպարտամենտում։ Շատ ուրախ էինք աշխատել աղջիկների հետ և հուսով ենք, որ այս մեկ ամիսը արդյունավետ էր և հետաքրքիր։

