
07 Մյս 2021
Արցախի Հանրապետության պետական ծառայողները CARD-ում
Օրերս պատիվ ունեցանք մեր կազմակերպությունում հյուրընկալելու Արցախի Հանրապետության պետական ծառայողներին, որոնք ապրիլի 13-17-ը Երևանում էին գտնվում ճանաչողական այցով։ Այցը կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում։ CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը հյուրերի հետ կիսվեց հիմնադրամի ստեղծման պատմությամբ, CARD խմբի ընկերությունների անցած ճանապարհով ու հաջողության գաղտնիքներով, ինչպես նաև առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաների և մրցունակ արտադրանքի տեսլականով։
Հյուրերը տպավորված էին և ոգեշնչված՝ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտությունները հանուն Արցախի բարօրության զարգացնելու հեռանկարներով։
Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու, քանզի արդեն իսկ նախաձեռնել ենք մի շարք ուսուցողական դասընթացների իրականացումը Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետ համատեղ։

