ԿՍՊ

10 Օգս 2021
Կառավարում և առաջնորդություն վերապատրաստում
Ավարտվեց «Կառավարում և առաջնորդություն» թեմայով վերապատրաստումն Արցախի հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների համար, որը կազմակերպվել էր Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի կողմից։ Վերապատրաստման ընթացքում մասնակիցներն ստացան գիտելիքներ կառավարման արդի միտումների, լավ կառավարման միջազգային փորձի, հակակոռուպցիոն, բարեվարքության և առաջնորդության սկզբունքների մասին։

