![](http://card.am/image/images/oIaNekzKZn4z6O5qjw0gcBM3Vrp6Gtl4cCJmETzs.jpeg?h=300)
22 Մրտ 2022
Հուշագրի կնքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ
Օրեր առաջ սկիզբ առած համագործակցության դրույթները պաշտոնապես ամրագրվեցին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջև կնքված հուշագրի շրջանակում։
Հուշագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում որակյալ և հմուտ կադրերի պատրաստմանն ու ուսանողների համար արտադրական պրակտիկայի կազմակերպմանը՝ ուսուցման միջոցով ավելացնելով գործնական գիտելիքները գյուղատնտեսության ոլորտում։
![](http://card.am/images/ann_jobs_small_img1.png)
![](http://card.am/images/ann_jobs_small_img2.png)