12 Ապր 2022
Սահմանների ամրացում
CARD խմբի կազմակերպությունները որոշում կայացրեցին հրաժարվել կորպորատիվ միջոցառումից և վերջինիս համար նախատեսված գումարն ուղղեցին բարեգործական նպատակների։
CARD խմբի կազմակերպությունների շնորհիվ ՀՀ արևելյան սահմանագծի երկայնքով տեղակայված պաշտպանական դիրքերը համալրվեցին արևային կայաններով։ Զինծառայողներն այսուհետ հնարավորություն կունենան դիրքերում գտնվելիս լիցքավորել կապի միջոցների մարտկոցները, շահագործել էլեկտրասարքեր, կունենան բավարար լուսավորություն և ջերմություն։