
20 Փտր 2023
Առաջին բիզնես դպրոցի ուսանողները CARD-ում
Օրերս մեր գրասենյակում հերթական անգամ հյուրընկալեցինք Առաջին բիզնես դպրոցի թիմին։
Բիզնես այցի ընթացքում ուսանողները ծանոթացան CARD հիմնադրամի պատմությանը, ներկայումս իրականացվող ծրագրերին, CARD խմբի ընկերությունների գործունեության ուղղություններին։
Ուսանողները հետաքրքրված էին գյուղատնտեսության ոլորտում գործարարությամբ և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները առկա հնարավորությունների, նորարական լուծումների ու մարտահրավերների մասին։
Նրանք ծանոթացան նաև Green Day օրգանական խանութի գործունեությանը։

