
18 Փտր 2023
Ամփոփելով 2022 թվականը մեր աշխատակազմի հետ
Կարևորելով մեր թիմի միասնական ոգին՝ այսօր մեր գրասենյակում տեղի ունեցավ «ՔԱՐԴ» խմբի կազմակերպությունների աշխատակիցների թիմային հանդիպում և 2022թ․ արդյունքների ամփոփում։
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ և «ՍմարթԱգրո» ՓԲԸ ընկերությունների 2022 թվականին լավագույն արդյունքներ ցուցաբերած աշխատակիցներն արժանացան մրցանակների ու պատվոգրերի տնօրենների կողմից։
Ընկերությունների խորհրդի կողմից «ՍմարթԱգրո» ՓԲԸ-ի տնօրեն Արման Օհանյանը և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն Մխիթար Ազատյանը ստացան շնորհակալագրեր ու մրցանակներ՝ իրենց կատարած աշխատանքի և նվիրումի համար։
Միջոցառումը համընկավ նաև գիրք նվիրելու օրվա հետ, և աշխատակիցները գրքեր նվիրեցին սահմանամերձ դպրոցի երեխաներին, որոնք ուղարկվեցին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոց։

