
09 Ապր 2023
Վարժանք Ազատազէն ռազմակրթական ՀԿ-ում
Կարևորելով մեր աշխատակիցների մարտական նախապատրաստվածությունը՝ ս/թ մարտի 25-ին կազմակերպեցինք վարժանք Ազատազէն ռազմակրթական ՀԿ-ում։
Հրահանգիչները պատմեցին ԱզատազԷն ՌՀԿ-ի մասին, բացատրեցին զենքի նկարագրությունը և անվտանգության կանոնները, այնուհետև սկսվեց հրաձգության դասընթացը։
Մասնակիցները մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին վարժանքին՝ ցանկություն հայտնելով այն դարձնել շարունակական։ Աղջիկներից ոմանք, ովքեր վախ ունեին զենքից, հաջողությամբ հաղթահարեցին այն։

